«ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեսչական խումբը գալու է Հայաստան, որ պարզի «ադրբեջանական» հուշարձանների վիճակը». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Ադրբեջանական մամուլը հայտնում է, որ անցած շաբաթ Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Եվրոմիության նախագահների տեսակապի ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեսչական խումբը գալու է Հայաստան, որպեսզի պարզի ադրբեջանական հուշարձանների վիճակը։ Ադրբեջանական հուշարձանների շարքում ադրբեջանցիները հիշատակում են Երևանի պարսկական Կապույտ մզկիթը, Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքի իջևանատունը, Վարդենիսում աշուղ Ալեսքերի կիսանդրին, մեկ-երկու դար առաջ գործած մզկիթներ, գերեզմանատներ։ Եթե ադրբեջանական տեղեկատվությունը ճիշտ է, ապա Նոր Ջուղայի հայկական գերեզմանատան խաչքարերը հիմնահատակ ավերած, Արցախից գրաված տարածքներում եկեղեցիներից հայկական հետքերը սրբած ադրբեջանցիները պաշտպանվելու փոխարեն նախահարձակ են։ Հավելեմ՝ Բաքվի հայկական եկեղեցին որպես թանգարան է գործում»։

Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
104Երեկ, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
219Երեկ, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
22217.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
34116.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
121915.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
61313.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
57213.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
59312.09.2026, 23:54