Էժան որոշում. Սեյրան Օհանյանին արգելել են ավտոմեքենայով բակ մտնել․ «Հրապարակ»
![]() 430 Հինգշաբթի, 10 փետրվարի, 2022 թ., 09:34 «Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, երբ նոր էր ձևավորվել 8-րդ գումարման խորհրդարանը, ԱԺ ղեկավարությունը թույլատրել էր մեքենայով մուտք գործել ԱԺ բակ։ Հետո, պարզվում է, ՔՊ-ականները խանդի տեսարաններ են սարքել, մասնավորապես բողոքել է ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, թե ինչով է ինքը պակաս Սեյրան Օհանյանից, որ վերջինիս թույլ են տալիս մեքենայով մտնել բակ, իրեն՝ ոչ, և Օհանյանին արգելել են։ Կոնջորյանն ու մյուս ուսապարկերը, փաստորեն, չգիտեն, թե ինչ տարբերություն կա իրենց և պատերազմ հաղթած, պատերազմում ոտքը կորցրած գեներալի միջև։ Փոխարենը ավտոմեքենայով ԱԺ բակ մտնելու իրավունք ունի ՔՊ-ական պատգամավոր Զարուհի Բաթոյանը, որն անվասայլակով է տեղաշարժվում։ Սեյրան Օհանյանն էլ տեղաշարժվելու դժվարություններ ունի, ուստի ամռանը թույլատրել են, որ նրան սպասարկող ավտոմեքենան մտնի ԱԺ բակ, բայց առանց կայանման իրավունքի՝ վարորդը նրան իջեցնի և դուրս գա տարածքից։ ԱԺ աշխատակազմին խնդրել են՝ թույլ տալ, որ 3-5 րոպե մեքենան կայանված մնա բակում, մինչև Օհանյանին ուղեկցեն աշխատասենյակ։ Համաձայնել են․ ԱԺ աշխատակազմի ղեկավարը գրություն է ուղարկել անվտանգությանը, որտեղ Սեյրան Օհանյանի և Զարուհի Բաթոյանի անուններն են եղել։ Որոշ ժամանակ անց՝ հոկտեմբերին, նոր քաղաքական որոշում է կայացվել՝ Սեյրան Օհանյանին զրկել ավտոմեքենայով բակ մտնելու իրավունքից՝ համարելով, որ նա կարողանում է ինքնուրույն քայլել, իսկ Բաթոյանը շարունակում է օգտվել արտոնությունից։ Ավելին, վերջինիս համար անգամ ԱԺ 334 սենյակ հեշտ մուտք գործելու համար ԱԺ աշխատակազմը ծախս է արել ու էլևատոր է տեղադրել աստիճանների մոտ, որ անվասայլակով նրան բարձրացնի վերև։ Սեյրան Օհանյանի մասով այս էժան որոշումը որևէ կերպ չեն մեկնաբանում ԱԺ-ից։ Ասացին՝ ռեժիմով այդպես է սահմանված, և վերջ։ Ակնհայտ է, որ հրահանգն ամենավերևից է եկել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
312Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
319Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
326Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
219Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
279Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
255Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
241Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
290Երեկ, 09:52
