Ռեմի Փանոսյան ջազ տրիոյի համերգը՝ Առնո Բաբաջանյան համերգասրահում

Փետրվարի 27-ին ժամը 19-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում իսկական ջազի սիրահարներին սպասվում է անմոռանալի հանդիպում Ռեմի Փանոսյան ջազ տրիոյի հետ:
Ռեմի Փանոսյան ջազ տրիոն հիմնադրվել է 2009 թվականին Ֆրանսիայում և հասցրել է 500-ից ավել համերգներով հանդես գալ շուրջ 40 երկրում։ Խմբին աննախադեպ հաջողություն բերեց, հատկապես, տրիոյի 10-ամյակին նվիրված հոբելյանական 5-րդ ալբոմը ("In Odd We Trust")։ Այն ներառված է մի շարք նշանավոր ռադիոալիքների ալբոմների ցանկում և երկար ժամանակ առաջնորդում էր Deezer, Spotify և այլ հարթակների երաժշտացանկերը։
Տրիոյի կազմում են՝
Ռեմի Փանոսյան՝ դաշնամուր
Մաքսիմ Դելպորտ՝ կոնտրաբաս
Ֆրեդ Պետիպրե՝ հարվածային գործիքներ
Ջազ տրիոյի համերգը նեկայացնում են Ջազի հայկական ասոցիացիան՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի հետ համատեղ:

Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
104Երեկ, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
219Երեկ, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
22217.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
34116.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
121915.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
61313.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
57213.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
59312.09.2026, 23:54