Թուրքիայի ԱԳՆ-ը իր քաղաքացիներին խորհուրդ է տվել զերծ մնալ Ուկրաինայի արևելք մեկնելուց
![]() 1108 Շաբաթ, 12 փետրվարի, 2022 թ., 20:45 Թուրքիայի ԱԳՆ-ն շաբաթ օրը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին՝ զերծ մնալ Ուկրաինայի արևելք մեկնելուց․ հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Մեր երկիրն ուշադիր հետևում է Ուկրաինայի անվտանգության իրավիճակին։ Այս կապակցությամբ մեր քաղաքացիներին խորհուրդ է տրվում զերծ մնալ Ուկրաինայի արևելյան սահմանամերձ շրջաններ մեկնելուց, եթե խիստ անհրաժեշտություն չկա։ Մեր քաղաքացիներին խորհուրդ է տրվում ձեռնարկել բոլոր հնարավոր նախազգուշական միջոցները իրենց անձնական անվտանգության համար և ճանապարհորդելուց առաջ կապ հաստատել Կիևում մեր դեսպանատան հետ»,- ասված է հանրապետության արտաքին գործերի նախարարության հաղորդագրությունում։ Ավելի վաղ միանգամից մի քանի պետություններ, որոնց դեսպանատները գտնվում են Ուկրաինայում, հայտարարել էին իրենց աշխատակիցներին երկրից տարհանելու մասին կամ դիտարկում էին նման հնարավորություն։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
