Ցուցահանդես ՀՊԹ-ում՝ «Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում»

Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում» խորագիրը կրող ցուցահանդեսը:
2021 թվականի նոյեմբերից «Հողի գաղտնիքը» ծրագրի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ իրականացվում են հնագիտական ուսումնասիրություններից հայտնաբերված գտածոների ցուցադրություններ՝ կարևորելով պատմության և մշակույթի հուշարձանների հանրահռչակումը:
Ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի կունենա փետրվարի 18-ին, իսկ լայն հանրության համար այն հասանելի կլինի փետրվարի 19-ից: Ցուցադրության շրջանակում ի մի են բերվել Արտաշատի՝ տարբեր տարիների պեղումներից հայտնաբերված այն գտածոները, որոնք լավագույնս ներկայացնում են հուշարձանի մի քանի հազարամյակ ընդգրկող պատմությունը. ներկայացվելու է շուրջ 300 ցուցանմուշ։ Ցուցադրության նպատակն է հանրությանը ներկայացնել հնագույն մայրաքաղաքի պատմությունն ու պեղված եզակի նմուշները։
Հայոց մայրաքաղաքի կանոնավոր ուսումնասիրությունը և հնագիտական պեղումները, որ սկսվել են 1970 թ. ակադեմիայի «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի արշավախմբի կողմից, շարունակվում են մինչ օրս։

Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
104Երեկ, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
219Երեկ, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
22217.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
34116.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
121915.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
61313.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
57213.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
59312.09.2026, 23:54