Հայտնի է «Եվրոտեսիլ»-ում Հայաստանի ներկայացուցչի անունը

«Հրապարակի» տեղեկություններով՝ «Եվրոտեսիլ 2022» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի նորահայտ երգչուհի Rosa Linn-ը (Ռոզա Կոստանդյան)։ Առաջին ալիքի ընտրությունը կանգ է առել նրա վրա։ Պաշտոնապես մասնակցի անունն ու երգը կհրապարակեն մեկ ամսից։
Rosa Linn-ը Վանաձորում ապրող ու ստեղծագործող երգչուհի է, որին ամերիկյան «Flaunt» ամսագիրն անվանել է Հայաստանի առաջին կին երաժշտական պրոդյուսեր։ Իր դեբյուտային երգը համագործակցություն է հայտնի Kiira-ի հետ։ Նա «Նվակ» երաժշտական նախագծի առաջին արտիստներից է։ «Նվակը» ամերիկահայ երգչուհի Թամար Կապրելյանի եւ ամերիկահայ պրոդյուսեր Ալեքս Սալիբյանի նախագիծն է, որի շրջանակներում երգեցողության դասընթացներ են անցկացվել «Թումո» ստեղծարար կենտրոնում։
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլը» տեղի կունենա Իտալիայի Թուրին քաղաքում՝ մայիսի 10-ին, 12-ին ու 14-ին։ Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչում։
Անցած տարի Հայաստանը չմասնակցեց մրցույթին՝ հետպատերազմական իրավիճակի, ժամանակի սղության և այլ օբյեկտիվ պատճառներով, իսկ 2020-ին մեր երկրի պատվիրակն էր հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանը, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով մրցույթը չեղարկվեց։

Նիդերլանդները չի մասնակցի «Եվրոտեսիլ 2027»-ին
86328.10.2026, 06:13
«Տենց հայաստանցի արտիստ չկա, որ լսարանի, փողի իմ լեվլին հասնի»․ Սուպեր Սաքո
68024.10.2026, 12:42
«Իմ սիրտը զբաղված է, ունեմ կողակից»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
70523.10.2026, 11:24
«Մեր մեջ չի եղել վեճ, պարզապես մենք իրար թողել ենք»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
70023.10.2026, 11:18
Բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանը ներողություն է խնդրում
86620.10.2026, 22:36
Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր
88219.10.2026, 15:00
Victoria’s Secret 2026-ի ցուցադրության տպավորիչ կադրերը (տեսանյութ)
188519.10.2026, 13:48
«Ես ու Էվելինան ապացուցեցինք՝ աշխարհն էլ մեր դեմ դուրս գա, դա մեր որոշումն է». Լևոն Մկրտչյան
82019.10.2026, 11:48