«Օդում քամի անելու փոխարեն` կապիտուլյանտի Արմենը թող փաստեր բերի». Արտակ Զաքարյան
![]() 488 Երեքշաբթի, 15 փետրվարի, 2022 թ., 13:18 ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է. «Ախք Արմեն Գրիգորյանի երեկվա հարցազրույցը կրկին այն մասին էր, թե ինչպես այդ «նախկինները», Արցախի հարցը գցեցին խեղճ հարիֆների (ըստ իրենց ընտրազանգվածի) գրպանը: Նա, իր հերթական պլանային հարցազրույցում, կրկին լացակումած ստախոսում էր, թե իբր վատ բանակցային ժառանգություն են ստացել: Ես չգիտեմ, թե բանակցությունների մասին Նիկոլին իրազեկող Ալիևն ի՞նչ է պատմել սրանց: Բայց, որ ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը 2021թ. հունվարին 13-ին մերկացրել է Նիկոլի և ՔՊ-ական խունտայի նախապատերազմական ու հետպատերազմական ստերը, փաստ է: Պոպովի այդ պաշտոնական հայտարարությունից անցել է մեկ տարի և ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ Ֆրանսիայի համանախագահները, կա՛մ այդ երկրների ղեկավարները, կա՛մ արտգործնախարարները չեն ասել Պոպովի կարծիքից տարբերվող այլ կարծիք: Ոչ ոք չի հերքել Պոպովին, հետևաբար՝ դա ԵԱՀԿ ՄԽ բանակցային ճշմարտություն է, որի հետ համամիտ են նաև ԱՄՆ-ը և Ֆրանսիան: Իսկ Պոպովն իր մայրենի լեզվով, բառացի ասել է հետևյալը. «Определение окончательного правового статуса Нагорного Карабаха путем проведения в сроки, согласованные сторонами, под эгидой ООН или ОБСЕ всенародного голосования, выражающего свободное волеизъявление населения Нагорного Карабаха и имеющего юридически обязательный характер в соответствии с нормами и принципами международного права. При этом формулировки вопроса или вопросов, выносимых на голосование, не будут ничем ограничиваться, а любой результат голосования будет уважаться сторонами». Փաստերը հերքել ոչ ոք չի կարող: Օդում քամի անելու փոխարեն՝ կապիտուլյանտի Արմենը թող փաստեր բերի: Իսկ փաստերն այն մասին են, թե քաղաքականապես որքան տգետ ու ապազգային կերպարներ են 2018-ին զավթել իշխանությունը Հայաստանում: Հ. Գ. Ամենավատ ժառանգությունը, որ ունենք այսօր՝ կապիտուլյանտներն են: Չլինեին նրանք, չէ լինի կործանարար պատերազմը, չէին լինի հազարավոր զոհերը, չէր լինի Հայրենիքի ամենահարուստ, ամենաանառիկ, ամենառազմավարական տարածքների հանձնումը, չէր լինի Հայաստանի նսեմացումը, չէր լինի հասարակության հուսալքությունն ու բարոյալքումը»: Աղբյուրը` Արտակ Զաքարյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
350Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
352Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
350Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
231Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
306Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
268Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
256Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
307Երեկ, 09:52
