Հինգշաբթի, 17 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

Քիբերհարձակման պատճառով չեն աշխատում Ուկրաինայի ՊՆ կայքը, բանկային հավելվածները և այլն

Քիբերհարձակման պատճառով չեն աշխատում Ուկրաինայի ՊՆ կայքը, բանկային հավելվածները և այլն
771
Երեքշաբթի, 15 փետրվարի, 2022 թ., 22:00

Ուկրաինայում երեքշաբթի օրը՝ փետրվարի 15-ին, ուկրաինական PrivatBank-ի և Oschadbank-ի աշխատանքում խափանում է գրանցվել՝ բանկային հավելվածները չեն աշխատում, հնարավոր չէ քարտով վճարել և գումար փոխանցել։ Միաժամանակ, հասանելի չեն նաև ՊՆ և ԶՈՒ կայքերը։

PrivatBank-ը Facebook-ում նշել է հետևյալը. «Այժմ առկա է կապի ուղիների անկայուն աշխատանք, ինչը որոշակի ուշացումներ է առաջացնում բանկի ծառայությունների աշխատանքի մեջ: Մեր մասնագետներն անում են ամեն ինչ, որպեսզի հնարավորինս արագ վերականգնվի կայուն աշխատանքը»։

Ռազմավարական հաղորդակցությունների և տեղեկատվական անվտանգության կենտրոնը նշել է, որ PrivatBank-ը գտնվում է զանգվածային DDoS հարձակման տակ։ Բանկը վստահեցնում է, որ ավանդատուների փողերին վտանգ չի սպառնում, քիբերհարձակումը վերաբերում է միայն Privat24 հավելվածին։

Ինչ վերաբերում է Oschadbank-ին, ապա ինտերնետ-բանկինգը նույնպես չի աշխատում: Բացի այդ, շտկվում են բանկոմատների, ինքնասպասարկման տերմինալների աշխատանքի խափանումները, տերմինալների միջոցով վճարման հետ կապված դեռ խնդիրներ կան։

Հարձակման է ենթարկվել նաև ՊՆ կայքը, որն այս պահին չի աշխատում:

Փետրվարի 15-ի առավոտյան PrivatBank-ի հաճախորդները նաև կեղծ հաղորդագրություններ են ստացել բանկոմատների խափանման մասին:
Հունվարի 13-ի լույս 14-ի գիշերն անհայտ հաքերները կոտրել են նաև Ուկրաինայի նախարարությունների և պետական ​​գերատեսչությունների կայքերը։