Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ի՞նչ է արել Դոնբասի ժողովուրդը, որ չի արել Արցախի ժողովուրդը ինքնորոշման իրավունքից ելնելով». Ափիկյան

«Ի՞նչ է արել Դոնբասի ժողովուրդը, որ չի արել Արցախի ժողովուրդը ինքնորոշման իրավունքից ելնելով». Ափիկյան
808
Երեքշաբթի, 22 փետրվարի, 2022 թ., 00:42

Բիզնես խորհրդատու Արեն Ափիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուկրաինայի համար ողբալուց և ռուսներին (ինչպես միշտ) անիծելուց առաջ, ինքներդ ձեզ հարցրեք, թե ի՞նչ է արել Դոնբասի ժողովուրդը ինչը չի արել Արցախի ժողովուրդը ինքնորոշման իրավունքից ելնելով, մեկ էլ հիշեք թե ու՞մ էր անվերապահորեն աջակցում այսօրվա Ուկրաինայի իշխանությունը 44-օրյա պատերազմի ընթացքում:
Ուղղակի Դոնբասի ժողովրդի բախտը բերել ա այնքանով, որ իրենց մեջքին Ռուսաստանն ա կանգնած, որը չի վախենում գործել իրենց պետական շահերից ելնելով ու թքած ունի «միջազգային հանրության» կարծիքի վրա, հատկապես, որ այդ «միջազգային հանրություն» կոչեցյալից բացի «խորը մտահոգությունից» ուրիշ ոչինչ ակնկալել պետք չի: Այդպես էլ հիմա է լինելու: Խորը կմտահոգվեն, կցրվեն տներով: Արանքում Ուկրաինան ա տուժելու ու հասարակ մարդիկ, ինչպես միշտ: Մեր նման, էլի»:

Աղբյուրը`   Արեն Ափիկյան