Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Մեզ պետք է սովորել իրար հետ խոսել»․ Գարեգին Միսկարյան

«Մեզ պետք է սովորել իրար հետ խոսել»․ Գարեգին Միսկարյան
291
Հինգշաբթի, 24 փետրվարի, 2022 թ., 03:12

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ նախկին անդամ Գարեգին Միսկարյանի գրառումը. «Մեզ պետք է սովորել իրար հետ խոսել.
առանց հայհոյելու, առանց բռնանալու մյուսի կարծիքի վրա, առանց վիրավորելու ու վիրավորվելու, առանց ավելորդ պաթոսի խոսել իրար հետ։
Ինձ համար ամենացավոտ հարցը Հայաստանի սուվերենության դեմ խոսքն է, որը երբեմն ընկալում եմ որպես անձնական վիրավորանք, բայց երբ ես լսում եմ նման բան, հասկանում եմ, որ էդ մարդը (որոշ դեպքերում, եթե ֆեյք չի, տրոլ չի) արժեհամակարգային խնդիր ունի, և ով պիտի իրեն բացատրի սուվերենության արժեքը, եթե ոչ ես։
Պետք է կարողանալ լսել իրար, պետք է կարողանակ խոսել իրար հետ։ Միայն էդ ձևով իրար կսկսենք ճանաչել ու գնահատել։ Պետք է սովորել ապրել բազմակարծության մեջ ու ապրել համերաշխ»։