«Ձեր ուկրաինական հետաքրքրասիրությունն արցախյան մի թթու լուրով կտրեմ». Ծովինար Բարխուդարյան

Արցախի Հանրային հեռուստատեսության հաղորդավար, լրագրող Ծովինար Բարխուդարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ հայրենակիցներ, ձեր ուկրաինական հետաքրքրասիրությունն արցախյան մի թթու լուրով կտրեմ.
արդեն երկրորդ օրն է թշնամին, որ GPS-ով Խրամորթի մատույցներում է հիմա, բարձրախոսներով, ի դեպ, գրական հայերենով, բնակիչներին սպառնում է, որ եթե խաղաղ ճանապարհով չթողնեն գյուղը, ստիպված կլինեն ուժ կիրառել։
Սպառնալիքին հետևում է պնդումը, թե Խրամորթն Ադրբեջան է և, ընդհանրապես, Ղարաբաղն Ադրբեջան է։ Մենք զբաղեցրել ենք իրենց հողերը.... Դե, հիմա պատկերացրեք 87 խրամորթցի ու պատերազմից հետո այնտեղ ժամանակավոր ապաստանած 11 տարհանված ընտանիքների վիճակը...
Պատկերացրի՞ք, թե ինչպես են կես ժամը մեկ այդ ձայնը լսում՝ դպրոց գնալիս, այգում աշխատելիս, լվացքը փռելիս, մի կտոր հաց ուտելիս... Պատկերացրի՞ք... Դե, հիմա ասեք, տեսնեմ, որ ասում եք՝ քիչ խոսեք, թողեք աշխատեն, զգայուն իրավիճակ է, դեռ չենք մեկնաբանում, միշտ ամեն ինչի մեջ վատն եք տեսնում.... Ո՞նց, ո՞նց էլի էս լուրի մեջ ես դրականը տեսնեմ։ Ուրախանամ, որ դեռ զգուշացնո՞ւմ են, միանգամից չեն մտնում, ջարդեր կազմակերպում... Կարո՞ղ եք ասել.... Եթե չգիտեք, ասեմ՝ Խրամորթը շրջկենտրոն Ասկերանից 6կմ հեռավորության վրա է, Ստեփանակերտից՝ 21կմ։ էնքան հանգիստ նստելու եք՝ մի օր էլ ձեր բալկոններում եք թռուցիկներ գտնելու, եթե ոչ, կրկին՝ ռումբեր...
Հ. Գ. Ի դեպ, շաբաթասկզբին մեր նկարահանող խումբը Խրամորթում էր, տարհանված ընտանիքներ էինք նկարում։ Ամբողջ օրն օդում դրոն էր պտտվում... Մենք ոչ մի կադր չենք հրապարակել դեռ։ Գիտեմ, հիմա էլ, ինչպես պատերազմի ժամանակ, կան խելապակասներ, որոնց կարծիքով թուրքերը թիրախավորում են հենց մեր ռեպորտաժների տեղանքը, հենց մեր հերոսներին....»:

Հայաստանը կմիանա Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրման գործընթացին (տեսանյութ)
712:00
«Արմեն Գրիգորյանը սկսել է խաղալ Նիկոլ Փաշինյանի խաղը, որը կոչվում է «կառավարվող ընդդիմության ձևավորում»»․ Արման Աբովյան
2711:48
Արսեն Գևորգյանի մահվան և իշխանության ընդդիմախոսների հանդեպ զանգվածային հետապնդումների թեմայով ասուլիս․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
5511:24
Ազգային ժողովի արտահերթ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5711:18
Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը կարող են հանդիպել Դուբլինում
6011:06
Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5311:00
«Արդյո՞ք անհրաժեշտ է հրաժարվել պատմական փաստաթղթից, որով վերականգնվել է անկախ պետականությունը»․ Արմեն Հովասափյան
6410:54
«Ստորագրվեց աննկատ․ չկար հասարակական ընդվզում, լուռ էին ընդդիմադիրները»․ Կարեն Հեքիմյան
7510:42