Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

Գերմանիան Ուկրաինային մահաբեր զենք կմատակարարի

Գերմանիան Ուկրաինային մահաբեր զենք կմատակարարի
1179
Շաբաթ, 26 փետրվարի, 2022 թ., 23:30

Գերմանիան Ուկրաինա կուղարկի հազար հակատանկային հրացան, ինչպես նաև հինգ հարյուր «Սթինգեր» հրթիռ, հայտնել է Գերմանիայի կառավարությունը։
«Մեր պարտքն է անել հնարավորը՝ աջակցելու Ուկրաինային՝ Պուտինի ներխուժող բանակից պաշտպանվելու հարցում: Այդ իսկ պատճառով մենք 1000 հակատանկային հրացան և 500 «Սթինգեր» հրթիռ ենք մատակարարում Ուկրաինայի մեր գործընկերներին», - «ՌԻԱ Նովոստի»-ն մեջբերում է գերմանական իշխանությունների խոսքերը: