Պուտինը հրահանգել է հատուկ պատրաստվածության ռեժիմի բերել միջուկային ուժերը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ։
«Պուտինն, ի պատասխան ՆԱՏՕ-ի երկրների բարձրաստիճան պաշտոնյաների ոչ բարյացակամ հայտարարությունների, ՊՆ-ին հրամայել է ռուսական զսպիչ ուժերը բերել հատուկ մարտական զգոնության ռեժիմի»-, գրում է Коммерсант-ը։
«ՆԱՏՕ-ի առաջատար երկրների բարձրաստիճան պաշտոնյաները նույնպես թույլ են տալիս ագրեսիվ հայտարարություններ անել մեր երկրի դեմ։ Ուստի, ես հրաման եմ տալիս պաշտպանության նախարարին և գլխավոր շտաբի պետին ռուսական բանակի զսպող ուժերը բերել մարտական հերթապահության հատուկ ռեժիմի»,- ընդգծել է Պուտինը։
ՌԴ ՊՆ կայքում նշվում է, որ ռազմավարական զսպման ուժերը (ՌԶՈւ) հանդիսանում են ՌԴ ԶՈւ մարտունակության հիմքը, որը նախատեսված է Ռուսաստանի Դաշնության և նրա դաշնակիցների դեմ ագրեսիան զսպելու, ինչպես նաև ագրեսորին ջախջախելու համար: Դա ենթադրում է պատերազմի վարում՝ օգտագործելով տարբեր տեսակի զենքեր, այդ թվում՝ միջուկային։ Զսպիչ ուժերի հիմքը ռազմավարական միջուկային ուժերն են, որոնց կազմում ներառվում են Ռազմավարական հրթիռային ուժերը։

Գեղարքունիքի գյուղերից մեկում 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս, թունավորվել են շմոլ գազից, տեղափոխվել հիվանդանոց
5612:18
Եղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկների միջև ծեծկռտուք է եղել. մեկ հոգի մարմնական վնասվածքներ է ստացել
7611:36
Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին, կոնտեյներն ընկել է
15500:30
Բանակցություններին զուգահեռ Ուկրաինան զանգվածային հարձակումներ է իրագործել Ռուսաստանի խորքում
169Երեկ, 22:48
Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել
396Երեկ, 20:25
Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանցի տրակտորիստը պայթել է ականի վրա
221Երեկ, 19:00
Իռլանդիայում Բայդենի և նրա ընտանիքի անդամների վրա կաթի տուփեր են նետել (տեսանյութ)
402Երեկ, 17:13
Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
158Երեկ, 15:30