«Այս պատերազմը Հայաստանի համար չունի լավ ելք». Հակոբ Բադալյան
![]() 585 Երկուշաբթի, 28 փետրվարի, 2022 թ., 11:18 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը․ «Գուցե մի օր հայ հանրությունը կպարզի՝ Ուկրաինան վաճառել է ֆոսֆոր Ադրբեջանին, թե չի վաճառել: Կամ կքննարկի դարերով: Կասկած կա՞, որ Ուկրաինան մշտապես ունեցել է, այսպես ասած, «ադրբեջանամետ» դիրքորոշում: Ինչ կապ ունի ֆոսֆոր վաճառել է, թե չի վաճառել: Ուկրաինայի ռազմական դիտորդների խումբը դեռևս թուրք-ադրբեջանական զորավարժությունից սկսած եղել է Ադրբեջանում և հեռացել է միայն 44-օրյա պատերազմից հետո: Կասկած կա՞, որ «ադրբեջանամետ» է եղել Ռուսաստանի քաղաքականությունն ու դիրքորոշումը, որը տարիներ շարունակ եղել է Ադրբեջան մահաբեր սպառազինության թիվ մեկ մատակարարը, ինչի մասին տասնյակ, գուցե հարյուրավոր հրապարակումներ եմ արել այն ժամանակ, երբ Հայաստանում այդ թեման ընդհուպ օրվա ընդդիմության մակարդակով հռչակված էր «մարգինալ»: Հետևաբար, եթե «ադրբեջանամետությունը» փաստարկ է Ուկրաինայի դեմ, հապա պատկերացնել կարելի է, թե դա ինչ փաստարկ է Ռուսաստանի դեմ: Բայց, պետք է վերջ տալ այդ չափումներին: Այն, ինչ այսօր տեղի է ունենում Ուկրաինայում, իր բնույթով և քաղաքական խորքով արդեն իսկ համաշխարհային աղետ է: Այս պատերազմը Հայաստանի համար չունի լավ ելք, ով էլ հաղթի: Եթե ձեզ թվում է, թե Ռուսաստանն Ուկրաինայում քանդվելու ու թուլանալու է այնքան, որ ի վիճակի չլինի մի համանման վնաս էլ հասցնել Հայաստանին, եթե համարի անհրաժեշտ, ապա սխալվում եք: Այո՛, Ռուսաստանը կարող է թուլանալ, բայց միայն ԱՄՆ և Չինաստանի հանդեպ, այլ ոչ Հայաստանի: Էլ չասած այն մասին, որ այդ թուլացումն էլ կարող է բերել Հայաստանի հանդեպ ավելի «ագրեսիվացման»: Իր ինքնիշխանության խնդիրներն արդյունավետ լուծելու համար Հայաստանին պետք է միջազգային հնարավորինս տևական կայուն միջավայր ու ժամանակ: Ցավոք, դա չկա, հետևաբար մենք պետք է առավելագույնն անենք գոնե այդ իմաստով մեզանից կախվածն ապահովելու համար: Հետևաբար, էդ պարզունակ փաստարկների կամ դրանք «ջախջախելու» վրա պարզունակ ժամանակ վատնելու փոխարեն, Հայաստանի հանրային-քաղաքական միտքը պետք է առավելագույնս կենտրոնանա անմիջականորեն մեզ առնչվող խնդիրների «փափուկ» լուծումների շուրջ աշխատանքի վրա: Ինչպես ցանկացած պատերազմ, սա էլ դատապարտելի է՝ նախ մարդկային տեսանկյունից՝ այն սարսափ է, արյուն ու ավեր, և դրանից բացի նաև քաղաքական, տնտեսական, անվտանգության տեսանկյունից: Հ. Գ. Կրկնում եմ՝ ովքեր փնտրում են աշխարհաքաղաքական երկրպագության դաշտ, թող իրենց թանկ կամ պարապ ժամանակը չվատնեն այս պատին»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
16401:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
20900:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
376Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
856Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
431Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1134Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1043Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
911Երեկ, 14:24
