Կիրակի, 08 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Զելենսկին կարող է վայր դնել զենքերը, և այդ ժամանակ զոհեր չեն լինի». Պեսկով

«Զելենսկին կարող է վայր դնել զենքերը, և այդ ժամանակ զոհեր չեն լինի». Պեսկով
1046
Երեքշաբթի, 01 մարտի, 2022 թ., 15:36

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող է, որպես պետության ղեկավար, վայր դնել զենքերը, և այդ ժամանակ զոհեր չեն լինի, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա նշել է, որ Զելենսկին «ռազմական օբյեկտ չէ» և, հետևաբար, չի պատկանում այն ​​ուժերին, որոնք պետք է ապազգայնացվեն։

«Բայց նախագահը կարող է հրաման տալ վայր դնել զենքերը, և այդ ժամանակ զոհեր չեն լինի»,- նշել է նա, փոխանցում է RT-ն: