Արդյոք Հայաստանը վերականգնում է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ. «Փաստ»
![]() 631 Հինգշաբթի, 03 մարտի, 2022 թ., 09:24 «Փաստ» օրաթերթը գրում է․ «Օրեր առաջ, հղում տալով մեր դիվանագիտական աղբյուրներին, տեղեկացրել էինք, որ ներկայիս իշխանությունները ցանկանում են վերականգնել Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները, որոնք կասեցվել էին 2012 թ. օգոստոսի 31-ին՝ այն բանից հետո, երբ Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար Հունգարիայի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը էքստրադիցիայի էր ենթարկվել Ադրբեջան և անմիջապես ներում ստացել Իլհամ Ալիևի կողմից: Մենք նաև տեղեկացրել էինք, որ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու նախաձեռնությունը Հայաստանի իշխանություններինն է: Թերթը գրավոր հարցում էր ուղարկել Հայաստանի արտաքին գործերի նախարարություն՝ խնդրելով պատասխանել՝ արդյո՞ք Հայաստանը պատրաստվում է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ, և եթե այո, ապա ինչո՞վ է պայմանավորված նման որոշումը: Արտգործնախարարությունը փաստացի չի հերքել մեր տեղեկությունները՝ հրաժարվելով որևէ տեղեկություն տալ այդ թեմայով: «Ի պատասխան Ձեր հարցման՝ հայտնում ենք, որ Ձեր կողմից հայցվող տեղեկությունները չեն կարող տրամադրվել՝ համաձայն «ՀՀ ԱԳՆ համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված ցանկը հաստատելու մասին» ՀՀ ԱԳ նախարարի 2017 թ. հունիսի 16-ի թիվ 1002-Ն հրամանի հավելվածի 2-րդ կետի։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նման գործընթացների վերաբերյալ հրապարակային նոր տեղեկությունների առկայության դեպքում հանրությունը պատշաճ ձևով իրազեկվում է»,- նշված է ԱԳՆ պատասխանի մեջ: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
