Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«ԱԺ-ում ունենք ծայրահեղ բևեռացված խոսք և դրա դեմ պետք է պայքարենք»․ ՄԻՊ

«ԱԺ-ում ունենք ծայրահեղ բևեռացված խոսք և դրա դեմ պետք է պայքարենք»․ ՄԻՊ
269
Հինգշաբթի, 03 մարտի, 2022 թ., 15:42

«Ընդհանրապես մեր երկրում և ԱԺ-ում ավելի սուր է արտահայտվում քաղաքական բանավեճը, ընդ որում, ուզում եմ շեշտել, որ քաղաքական բանավեճը շատ բևեռացված է, երկուստեք շատ անթույլատրելի բառապաշար է օգտագործվում»,- այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց նորանշանակ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը։
«Ինքս ընտրության ընթացքում առաջարկել եմ, նույն այդ ատելության խոսքի հակազդմանն ուղղված իմ ջանքերի մեջ պատկերացրել եմ քննարկումներ ԱԺ պատգամավորների, Կառավարության ներկայացուցիչների և, ընդհանրապես, քաղաքական գործիչների մասնակցությամբ, որպեսզի մենք սահմանենք, օրինակ, կանոններ ԱԺ դահլիճում բառապաշարի հետ կապված»,- նշեց Գրիգորյանը։
Գրիգորյանի խոսքով՝ միջազգային պրակտիկան տարբեր մոտեցումներ ունի այս առումով, որոնք սահմանում են, օրինակ, դահլիճի լեզու, զարգացնում են որոշակի էթիկական, վարքագծային կանոնագրքեր։
«Այս առումով կարծում եմ հսկայական գործ ունենք անելու»,- նկատեց նա։

«ԱԺ-ում ունենք ծայրահեղ բևեռացված խոսք և դրա դեմ պետք է պայքարենք»․ ՄԻՊ