Քադիրովը 500.000 դոլար է խոստացել ամեն մի «ուկրաինացի ազգայնական հրամանատարի» գլխի համար
![]() 861 Հինգշաբթի, 03 մարտի, 2022 թ., 20:30 Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը «Թելեգրամ»-ի իր ալիքում հայտարարել է ուկրաինացի ազգայնական յուրաքանչյուր հրամանատարի գլխի համար 500 հազար դոլար պարգևատրման մասին, գրում է «Գազետա»-ն: «Պարգև է հայտարարված ուկրաինացի ազգայնականների՝ Բանդերայի, Ազովի, Դուդաևի շեյթանների գումարտակի հրամանատարների համար։ Ես դա ասում եմ ոչ թե որպես պաշտոնյա, այլ որպես կամավոր Ռուսաստանի հայրենասերների անունից, նույն կամավորների, ովքեր ունեն ֆինանսական հնարավորություններ և ովքեր ցանկություն են հայտնել 500 հազար դոլար վճարել յուրաքանչյուր հրամանատարի համար»,- գրել է Քադիրովը։ Բացի այդ, Չեչնիայի շրջանի ղեկավարը դիմել է Ուկրաինայի զինված ուժերի ղեկավարությանը և SBU-ին՝ «չվախենալ Բանդերայից» կոչով։ «Ռուս զինվորականների կողքին պետք չէ վախենալ. ընդհակառակը, դուք միայն կարագացնեք գործընթացը՝ բանակի և խաղաղ բնակչության շարքերում առանց կորուստների, առանց քաղաքների ավերման»,- ասել է նա։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ըստ Քադիրովի, պատասխանատու է ուկրաինացի զինվորների մահվան համար, ուստի նա պետք է «մտածի այդ մասին»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
