«Թող ավելներով թռչեն». «Ռոսկոսմոս»-ն, ի պատասխան, դադարեցնում է հրթիռների շարժիչների մատակարարումն ԱՄՆ
![]() 720 Հինգշաբթի, 03 մարտի, 2022 թ., 21:30 «Ռոսկոսմոս»-ի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է ԱՄՆ-ին ռուսական հրթիռային շարժիչների մատակարարման դադարեցման մասին։ Բացի այդ, դադարեցվել է արդեն իսկ մատակարարված հրթիռների սպասարկումը։ Կդադարեցվի նաև համագործակցությունը Գերմանիայի օդային և տիեզերական կենտրոնի հետ, որտեղ անցկացվում են գիտափորձեր։ Նա նաև նշել է, որ բոլոր տիեզերանավերը, որոնք ենթադրվում է, որ մոտ ապագայում կստեղծվեն Ռուսաստանում, կունենան երկակի նպատակ. «Այս իրավիճակում մենք այլևս չենք կարող Միացյալ Նահանգներին մատակարարել աշխարհի մեր լավագույն հրթիռային շարժիչները, թող նրանք թռչեն այլ բանով, իրենց ավելներով, չգիտեմ ինչով, բայց գոնե մենք սառեցնում ենք մեր առաքումները»,- ասել է Ռոգոզինը «Россия-24» հեռուստաալիքի եթերում։ «Ռուսաստանը չի սպասարկի նաև ԱՄՆ-ում մնացած 24 RD-180 շարժիչները։ Նրա խոսքով, 90-ականների կեսերից ԱՄՆ են մատակարարվել 122 RD-180 շարժիչներ «Ատլաս» հրթիռների համար, որոնցից 98-ն օգտագործվել է։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
