Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Հատուկ գործողությունն ընթանում է ըստ պլանի». Պուտինը՝ ռազմական գործողությունների մասին

«Հատուկ գործողությունն ընթանում է ըստ պլանի». Պուտինը՝ ռազմական գործողությունների մասին
751
Հինգշաբթի, 03 մարտի, 2022 թ., 21:18

«Ուկրաինայի ապառազմականացման և ապազգայնացման հատուկ գործողության ընթացքում ռուս զինծառայողները ճեղքել են պաշտպանությունը Վոլնովախայի շրջանում, որը ազգայնականներն ուժեղացնում էին գրեթե 8 տարի»,- ասել է Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ։
Նախագահը նշել է, որ հատուկ գործողությունն ընթանում է ըստ պլանի՝ ժամանակացույցին խիստ համապատասխան։ Նրա խոսքով, զինվորներն ու սպաները գործում են խիզախ՝ շարքերում մնալով անգամ վիրավոր վիճակում։
Միևնույն ժամանակ նախագահը նշել է, իբրև թե Ուկրաինայում ազգայնականներն ու օտարերկրյա վարձկանները թաքնվում են խաղաղ բնակիչների հետևում՝ մարդկանց օգտագործելով որպես կենդանի վահան և ընդգծել, որ ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են։ Նախագահի խոսքով՝ ինքը երբեք չի հրաժարվի այդ գաղափարից։