Պատերազմն Ուկրաինայում կարող է առաջացնել հացահատիկի վատթարագույն դեֆիցիտը պատմության մեջ
![]() 784 Հինգշաբթի, 03 մարտի, 2022 թ., 23:21 Պատերազմն Ուկրաինայում կարող է առաջացնել հացահատիկի շուկայի պատմության մեջ ամենասարսափելի ցնցումը: Այս մասին Bloomberg-ին ասել է Իլինոյսի համալսարանի տնտեսագետ Սքոթ Իրվինը։ Ուկրաինայում պատերազմը կարող է աշխարհին զրկել տասնյակ միլիոնավոր ակր հացահատիկից, ասել է Իրվինը: Աշխարհը օրհասական կարիք ունի, որ ֆերմերները հնարավորինս շատ հացահատիկ ցանեն 2022 թվականին։ Այնուամենայնիվ, ոչինչ հնարավոր չէ փոխել կարճաժամկետ հեռանկարում, բացառությամբ՝ գների բարձրացման, քանի դեռ այն չի բավարարել շուկայի պահանջարկը: Ուկրաինան և Ռուսաստանը արտադրում են ցորենի համաշխարհային առևտրի ավելի քան մեկ քառորդն, ինչպես նաև եգիպտացորենի արտադրանքի մեկ հինգերորդը: Այս մշակաբույսերի գները բարձր տեմպերով են բարձրանում մատակարարման ընդհատումների պատճառով, և դա՝ պարենային ապրանքների համաշխարհային գների առավելագույն թանկացման պայմաններում։ Դեռևս Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնամասշտաբ պատերազմից առաջ պարենային ապրանքների գնաճը մնաց առավելագույն մակարդակի վրա։ Անբարենպաստ եղանակը դժվարացրել է մշակաբույսերի մշակումը, մինչդեռ աշխատուժի պակասը և առաքման բարձր ծախսերը խաթարել են մատակարարման շղթաները: Հացահատիկի համաշխարհային պաշարները նույնպես ցածր մակարդակի վրա են, ուստի ցանկացած երկարաժամկետ մատակարարում Ուկրաինայից կամ Ռուսաստանից կարող է երկար տարիներ խաթարել շուկաները: |
«Որոշում է կայացվել աշխատանքից ազատել ոչ պատշաճ վարքագիծ դրսևորած վարորդին»․ Գեղամ Ասատրյան
8710:54««Երևան ավտոբուս»-ի տնօրենն ասաց՝ վարորդը կազատվի աշխատանքից». Քրիստինա Վարդանյան
10310:36«Այս վարորդը նվազագույնը պետք է հեռացվի աշխատանքից»․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ)
19509:54Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ (լուսանկար)
9108:30«Ասֆալտի ծածկը ո՞վ պետք է նորոգի». Ոսկան Սարգսյան
14902:48էլեկտրականության անջատումները քաոս են առաջացրել Իսպանիայի և Պորտուգալիայի մեծ մասում
27300:36Իրանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 65-ի
21200:12Բաքվում հայ գերիների շինծու գործերով նիստում քննարկվել են 1992թ․ Շուշիում տեղի ունեցած իրադարձությունները
188Երեկ, 23:12