#Marks&Spencer-ը, հետևելով #Net_a_Porter-ի, #MrPorter-ի, #Yoox-ի, #TheOutnet-ի, #Swarovski-ի, #Hermes-ի, #Asos-ի, #Nike-ի օրինակին, հեռանում է Ռուսաստանից

Նորաձևության բրիտանական Marks & Spencer ընկերությունը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է վաճառքը Ռուսաստանում։
«M&S-ը դադարեցնում է թուրք ֆրանչայզի մատակարարումները ռուսական բիզնեսի համար»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ:
Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ Marka Rus ՍՊԸ-ի (Ռուսաստանի Դաշնությունում Marks&Spencer ապրանքանիշի խանութների օպերատոր) սեփականատերն են Նիդեռլանդներում գրանցված Retail International Holding B.V.-ն և երկու ֆիզիկական անձ, որոնցից մեկը Թուրքիայի քաղաքացի է։ Միայն Marka Rus-ի եկամուտը 2020 թվականին կազմել է 386 միլիոն ռուբլի զուտ շահույթ:
Մարտի սկզբին հայտնի դարձավ, որ իսպանական Mango ռիթեյլերը դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանում՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով։ Ընկերությունը նշել է, որ փոխադրումների և մատակարարումների հետ կապված ներկայիս դժվարությունների պատճառով ընկերությունը չի կարող երաշխավորել իր գործունեության ապահովումը Ռուսաստանի Դաշնության տարածքում:
Արտասահմանյան մանրածախ Net-a-Porter, Mr Porter, Yoox և The Outnet ռեթեյլ-հարթակները նույնպես հայտարարել են ռուս գնորդներին ապրանքների վաճառքի դադարեցման մասին։ Նույն որոշումն են կայացրել նաև Swarovski, Hermes, Asos, IKEA, Nike ընկերությունները։

«Հուսով եմ՝ չեն կոտրվի և քվե չեն տա ալիևին». Սամվել Ասլիկյան
4816:42
«Ընդդիմությունն Արևելյան Հայաստանի թուրքացման ծրագրին դիմադրող եզակի միջնաբերդերից է». Վահե Սարգսյան
7015:48
«Պարզվում է՝ 3 տարեկան երեխայի անձնագիրը փոխել հնարավոր չէ»․ Հովսեփ Կուբատյան
8914:42
«Արդեն 3-րդ անգամն է՝ կալանքից ազատվում է «Չաղ Ռուստամը»»․ լրագրողը՝ Արփինե Սարգսյանին (տեսանյութ)
9512:54
Հայտնի են զոհված ամուսինների և նրանց որդու անունները
13812:18
«Փաշինյանի ժողովրդավարության իրական երեսը». Անուշ Միրզոյան (տեսանյութ)
10011:48
«Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական ներկայացրած կլինեք». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
11711:24
«Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-ից 10 աստիճանով». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
9211:12