Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Եթե ռուսներն ու ուկրաինացիները նույն ազգն են, ինչո՞ւ է ուկրաինացի ժողովուրդը փախչում Լեհաստան, Ռումինիա, Սլովակիա, Հունգարիա». Արթուր Ղազարյան

«Եթե ռուսներն ու ուկրաինացիները նույն ազգն են, ինչո՞ւ է ուկրաինացի ժողովուրդը փախչում Լեհաստան, Ռումինիա, Սլովակիա, Հունգարիա». Արթուր Ղազարյան
410
Կիրակի, 06 մարտի, 2022 թ., 03:06

Ծրագրավորող, մաթեմատիկոս Արթուր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բացարձակ անհասկանալի վիճակ է։
1. Եթե Պուտինն ասում է ռուսներն ու ուկրաինացիները նույն ազգն են և ռուսական զորքը հիմա ազատագրում է ուկրաինացի ժողովրդին նացիստներից, ազատագրում է նրանց բենդերովցիներից, ապա ինչո՞ւ է ուկրաինացի ժողովուրդը փախչում ոչ թե Ռուսաստան, այլ Լեհաստան, Ռումինիա, Սլովակիա, Հունգարիա։ Ինչո՞ւ են իրենք դեմ ազատագրմանը։
2. Եթե ուկրաինացի հասարակ ժողովրդին այդքան զենք բաժանեցին ինքնապաշտպանության համար, ու եթե նրանք ատում են իշխող Զելենսկու կառավարությանը, ապա ինչպես է լինում որ ոչ մեկը այդ զենքը չուղղեց նրանց դեմ։
Հիշենք Հայաստանը, ուր մինչ օրս անգամ սահմանի բնակիչներին չեն զինում, ուր մնաց հասարակ ժողովրդին ու հասկանում ենք ինչու չեն զինում»։

Աղբյուրը`   Արթուր Ղազարյան