«Երաժիշտներին օգտագործում են՝ ժողովրդին պառակտելու համար». Մեծ թատրոնի գլխավոր դիրիժորը հեռանում է

Ռուսաստանի Պետական ակադեմիական Մեծ թատրոնի գլխավոր դիրիժոր և երաժշտական ղեկավար Տուգան Սոխիևը որոշել է լքել իր պաշտոնը: Նա դիմում է գրել, որում նշել է, որ թողնում է նաև Թուլուզի Կապիտոլիումի ազգային նվագախմբի երաժշտական ղեկավարի պաշտոնը։
«Կանգնած լինելով անհնարին ընտրության առջև իմ սիրելի ռուս և իմ սիրելի ֆրանսիացի երաժիշտների միջև, ես որոշեցի հեռանալ Մոսկվայի Մեծ թատրոնի երաժշտական ղեկավարի և գլխավոր դիրիժորի պաշտոնից և հեռանալ Թուլուզի Կապիտոլիումի ազգային նվագախմբի երաժշտական ղեկավարի պաշտոնից»,- ասել է նա իր կողմից տարածած ուղերձի մեջ:
Սոխիևը նշում է, որ ընթացող աշխարհաքաղաքական իրադարձությունների պատճառով այսօր Եվրոպայում ինքն ստիպված է ընտրություն կատարել և գերադասել իր երաժշտական ընտանիքի մի անդամին մյուսից: «Ինձ ստիպում են ընտրել 2 մշակութային ավանդույթների միջև»,- ասել է նա՝ տեղեկացնելով, որ Թուլուզ քաղաքի իշխանությունները խոչընդոտում են քաղաքում ռուս-ֆրանսիական փառատոնի անցկացմանը։
Սոխիևն ասել է, որ երաժիշտները խաղաղության դեսպաններն են, բայց հիմա փորձում են նրանց օգտագործել մարդկանց պառակտելու համար:

Իրանի փոխնախագահը Կապույտ մզկիթում հանդիպել է Լորիս Ճգնավորյանին
280Երեկ, 00:30
«Քրեակատարողական հիմնարկներում կարգալույծ անձանց «սպասավորության» վտանգները». Սամվել դպիր Գրիգորյան
26009.11.2026, 22:54
Երևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել
26709.11.2026, 22:48
«Անգլիական այգին Երևանի պատմությունն է, ոչ թե օրվա իշխանության քաղաքական ինքնագովազդի հարթակը»․ Սարգիս Տեր-Եսայան
51907.11.2026, 16:12
12 պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (լուսանկար)
50207.11.2026, 00:12
«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
83601.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
82301.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
83001.11.2026, 21:12