Deep Purple-ի դաշնակահարը վերադարձրել է Մեդվեդևի ինքնագիրը

2900
Երկուշաբթի, 07 մարտի, 2022 թ., 00:12
Deep Purple-ի դաշնակահար Դոն Էյրին վերադարձրել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի ինքնագիրը՝ ի նշան բողոքի Ուկրաինայում Մոսկվայի ռազմական գործողության դեմ։ Այս մասին ասվում է Twitter-ում ռոք խմբի էջում հրապարակված հաղորդագրության մեջ. «Ես հենց նոր գրեցի Դմիտրի Մեդվեդևին՝ վերադարձնելով ինքնագիրը, որը նա տվել էր ինձ Գորկիի պալատում Deep Purple-ի պատվին ընթրիքի ժամանակ 2011 թվականի մարտին՝ ի նշան բողոքի ներխուժումից հետո արված մի շարք հայտարարությունների դեմ»,- ասել է 73-ամյա դաշնակահարը՝ հիշելով, թե ինչպես է խումբը նվագել Խարկովում 20 տարի առաջ։ «Այսօր ուրիշ օր է»,- հայտարարել է երաժիշտը։
Մեդվեդևը բազմիցս ասել է, որ 1968 թվականին Անգլիայում հիմնադրված խմբի երկարամյա երկրպագուն է։


«Հուսով եմ՝ չեն կոտրվի և քվե չեն տա ալիևին». Սամվել Ասլիկյան
4816:42
«Ընդդիմությունն Արևելյան Հայաստանի թուրքացման ծրագրին դիմադրող եզակի միջնաբերդերից է». Վահե Սարգսյան
7015:48
«Պարզվում է՝ 3 տարեկան երեխայի անձնագիրը փոխել հնարավոր չէ»․ Հովսեփ Կուբատյան
8914:42
«Արդեն 3-րդ անգամն է՝ կալանքից ազատվում է «Չաղ Ռուստամը»»․ լրագրողը՝ Արփինե Սարգսյանին (տեսանյութ)
9512:54
Հայտնի են զոհված ամուսինների և նրանց որդու անունները
13812:18
«Փաշինյանի ժողովրդավարության իրական երեսը». Անուշ Միրզոյան (տեսանյութ)
10011:48
«Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական ներկայացրած կլինեք». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
11711:24
«Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-ից 10 աստիճանով». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
9211:12