Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ռուս խաղաղապահները չեն կարողանո՞ւմ, թե՞ չեն ցանկանում գազատարի վերանորոգումը համաձայնեցնեն ադրբեջանցիների հետ»․ Արթուր Ղազարյան

«Ռուս խաղաղապահները չեն կարողանո՞ւմ, թե՞ չեն ցանկանում գազատարի վերանորոգումը համաձայնեցնեն ադրբեջանցիների հետ»․ Արթուր Ղազարյան
2104
Շաբաթ, 12 մարտի, 2022 թ., 22:48

Ծրագրավորող, մաթեմատիկոս Արթուր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ճի՞շտ եմ հասկանում, որ վեց օր ռուս խաղաղապահները չեն կարողանում գազատարի վերանորոգումը համաձայնեցնեն ադրբեջանցիների հետ ու Արցախի 100,000 բնակչությանը ապահովեն գազով։
Չեն կարողանո՞ւմ, թե՞ չեն ցանկանում։
Ի դեպ, այսօր Ադրբեջանը ուկրաինացիներին ուղարկեց երկրորդ ինքնաթիռ օգնությունը՝ 380 տոննա։ Հիշեցնեմ, որ արցախցիները Դոնբասի ու Լուգանսկին էին օգնություն ուղարկել՝ ի տարբերություն ադրբեջանցիների։
Москва слезам не верит.
Бей своих, чтобы другие боялись.
Насильно мил не будешь.
Վիճակներ են աշխարհում ու մեր տարածաշրջանում»։

Աղբյուրը`   Արթուր Ղազարյան