Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Իշխանական խունտան իր անձնական օգտագործման համար նախագահ նշանակեց»․ Հոխիկյան

«Իշխանական խունտան իր անձնական օգտագործման համար նախագահ նշանակեց»․ Հոխիկյան
579
Կիրակի, 13 մարտի, 2022 թ., 17:06

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը․ «Հայաստանի իշխանական խունտան իր անձնական օգտագործման համար նախագահ նշանակեց։
Նույն ժամանակ ԱԳ նախարարը սիրո ողջույններով զրուցեց Թուրքիայի ԱԳ նախարարի հետ, ով, ի դեպ, միշտ աչքի է ընկել իր հայատյացությամբ։
Նույն ժամանակ Ադրբեջանը ուղարկեց իր պահանջների 5 կետերը, որոնց իրականացումը մեր պետականության վերջնական ավարտ կնշանակի։
Նույն օրերին Ադրբեջանը շարունակում է հակամարդկային սադրանքներ իրականացնել Արցախի նկատմամբ՝ հումանիտար աղետ առաջացնելով։
Իսկ Հայ առաքելական եկեղեցին նշում է ԱՆԱՌԱԿԻ կիրակին։
Ինչքան համահունչ է ամեն ինչ․․․»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան