ԱՄՀ-ը կանխատեսել է, թե ինչ հետևանքներ կունենա ուկրաինական պատերազմն այլ երկրների համար
![]() 1871 Երկուշաբթի, 14 մարտի, 2022 թ., 00:48 Արժույթի միջազգային հիմնադրամն այսօր չի տեսնում համաշխարհային ֆինանսական ճգնաժամի նախադրյալներ՝ կապված Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների հետ։ Այս մասին CBS-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՀ-ի գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևան։ «Հիշենք, որ աննախադեպ պատժամիջոցների պատճառն այն է, որ Ուկրաինայում տեղի ունեցավ աներևակայելի, ավերիչ պատերազմ, և պատժամիջոցների ազդեցությունը Ռուսաստանի տնտեսության վրա բավականին ծանր է: Մենք ակնկալում ենք խորը ռեցեսիա Ռուսաստանում, և այս կտրուկ սահմանափակումներն արդեն իսկ ցույց են տալիս, թե ինչպես են մարդիկ Ռուսաստանում տապին դիմանում: Գեորգիևան նաև ընդգծել է, որ ԱՄՀ-ն անհանգստացած է Ուկրաինայի և Ռուսաստանի հարևանների համար։ «Ամենից շատ մեզ անհանգստացնում են Ռուսաստանի և Ուկրաինայի անմիջական հարևանները, Կենտրոնական Ասիայի հանրապետությունները, Կովկասը, Մոլդովան, քանի որ նրանք ավելի շատ առևտրային հարաբերություններ ունեն Ռուսաստանի և Ուկրաինայի հետ, քան մնացած աշխարհի հետ։ Անհանգստացնում է փախստականների ալիքը Եվրոպայում, դրա մասշտաբը, որը համեմատելի է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցածի հետ, ուստի այստեղ ազդեցությունն առավել նշանակալից է: Բացի անմիջական հարևաններից, կան երկրների երկու խմբեր, որոնց մասին մենք շատ մտահոգված ենք: Առաջին խումբն այն երկրներն են, որոնք դեռ չեն վերականգնվել COVID-ի հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամից։ Նրանց համար այս ցնցումը հատկապես ցավալի է։ Իսկ երկրորդ խումբն այն երկրներն են, որոնք ավելի շատ են կախված Ռուսաստանից էներգակիրների ներկրումից, քանի որ այնտեղ ազդեցությունը սպառման, ինչպես նաև գնաճի վրա ավելի նկատելի կլինի»,- ասել է Գեորգիևան։ |
«Հարցրեք ԵՊՀ ռեկտորին՝ ինչպե՞ս է վերաբերվում իր կապիտուլյանտ շեֆի զառանցանքին». Միհրան Հակոբյան
11802:24Մոսկվայի արևելքում դպրոցի փլուզման հետևանքով կա 2 զոհ
13102:07«Փաշինյանը և իր թիմը ծանր պատասխանատվությունից փախչելու համար դիմելու են կեղծիքների»․ Տիգրան Աբրահամյան
10301:24«Հանուն «Ժպիտների Քաղաք»-ի երախտագիտությունս եմ հայտնում Սաթի Սպիվակովային». Բագրատ Սրբազան
16900:54Զոհված զինծառայողների հարազատները կգիշերեն Եռաբլուրում՝ թույլ չտալու ՔՊ-ականներին գալ պանթեոն (տեսանյութ)
21100:24Սարգիս Շնորհալու «Մեկնությիւն յոթ Կաթողիկէ թղթոց» աշխատությունն ընծայաբերվել է Մատենադարանին
9500:00«ՔՊ վարչության ընտրությունը կարծես թե կրկին սկանդալի է վերածվել»․ ԶԼՄ
161Երեկ, 23:18«Գաղութում Նիկոլ Փաշինյանը կկատարի պլոտնիկի աշխատանք». Արթուր Սուքոյան
207Երեկ, 23:12