Արևմուտքը չի բացառում Պուտինին սպանելու հնարավորությունը

Բրիտանական բանակի նախկին հրամանատար, գնդապետ Ռիչարդ Քեմփը հայտարարել է, որ Արևմուտքը չպետք է բացառի Վլադիմիր Պուտինի սպանության հնարավորությունը:
Նա կարծում է, որ Պուտինի սպանությունը կարող է օգնել փրկել հազարավոր կյանքեր, ուստի ՆԱՏՕ-ն և արևմտյան դաշնակիցները չպետք է բացառեն այդ հնարավորությունը, գրում է Daily Mail-ը:
«Ուսամա բեն Լադենը, «Իսլամական պետության» ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադին և Իրանի հանրապետական գվարդիայի հրամանատար Ղասեմ Սոլեյմանին ուղղակի սպառնալիք էին Արևմուտքի համար: Նրանք բոլորն էլ սպանվեցին այդ սպառնալիքներին դիմակայելու շրջանակներում: Պուտինը մշտական և մահացու սպառնալիք է, քանի դեռ իշխանության ղեկին է»,- ասել է Քեմփը։
Պուտինին կարող են գահընկեց անել, ձերբակալել կամ դատել, բայց դա, ըստ Քեմփի, քիչ հավանական է։
«Եթե բանը հասներ սպանության, դա կարող էր տհաճ լինել շատերի համար, բայց նրա կյանքն ավելի արժեք չունի, քան հազարավոր մարդկանց կյանքերը, որոնք նա արդեն սպանել է Ուկրաինայում և այլուր, և կարող է սպանել ապագայում», - նշել է սպան։ Նա նաև համոզված է, որ բավականաչափ ճնշումը պուտինյան օլիգարխների վրա կարող է հանգեցնել «պալատական հեղաշրջման»։

«Ընդդիմությունն Արևելյան Հայաստանի թուրքացման ծրագրին դիմադրող եզակի միջնաբերդերից է». Վահե Սարգսյան
6215:48
«Պարզվում է՝ 3 տարեկան երեխայի անձնագիրը փոխել հնարավոր չէ»․ Հովսեփ Կուբատյան
8114:42
«Արդեն 3-րդ անգամն է՝ կալանքից ազատվում է «Չաղ Ռուստամը»»․ լրագրողը՝ Արփինե Սարգսյանին (տեսանյութ)
8912:54
Հայտնի են զոհված ամուսինների և նրանց որդու անունները
13512:18
«Փաշինյանի ժողովրդավարության իրական երեսը». Անուշ Միրզոյան (տեսանյութ)
9811:48
«Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական ներկայացրած կլինեք». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
11111:24
«Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-ից 10 աստիճանով». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
9011:12
«Վայքի պարեկներն այնքան են բոլորին տուգանել, որ մարդ այլևս չի ուզում Վայք ոտք դնել»․ Նարինե Կիրակոսյան
11209:42