Ռուսաստանը Չինաստանից ռազմական օգնություն է խնդրել. #FinancialTimes

Ռուսաստանի Դաշնությունը ռազմական օգնություն է խնդրել Չինաստանից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման ժամանակ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները մտահոգված է, որ Պեկինի և Մոսկվայի միջև կապերն ավելի են սերտանում։ Այս մասին հայտնում է Financial Times-ը։
ԱՄՆ պաշտոնյաների խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը ռազմական տեխնիկա է խնդրել Չինաստանից՝ Ուկրաինայի պատերազմին աջակցելու համար։ Սպիտակ տունը մտահոգված է, որ Պեկինը դեռ կարող է խաթարել Ուկրաինային օգնելու Արևմուտքի ջանքերը: Թե ինչ տեխնոլոգիայի մասին է խոսքը, դեռ հայտնի չէ։
Պաշտոնյաներից ոմանք ասում են, որ պատերազմի 3-րդ շաբաթում նշաններ կան, որ ագրեսորի մոտ սպառվում են զենքերը։
Սպիտակ տունը դեռ չի մեկնաբանել այս տեղեկությունը, Վաշինգթոնում Չինաստանի դեսպանատունը նույնպես չի պատասխանել մեկնաբանության խնդրանքին։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը երկուշաբթի օրը մեկնում է Հռոմ՝ հանդիպելու Չինաստանի արտաքին քաղաքականության բարձրաստիճան պաշտոնյայի Յան Ցզեչիի հետ՝ նախազգուշացնելու նրան, որ անգամ չփորձի օգնել Ռուսաստանին շարունակել պատերազմը կամ խուսափել պատժամիջոցներից: «Մենք կհամոզվենք, որ ո՛չ Չինաստանը, ո՛չ էլ որևէ մեկը չեն կարող փոխհատուցել Ռուսաստանին այդ կորուստների համար: Ինչ վերաբերում է դա անելու կոնկրետ ձևերին, նորից չեմ պատրաստվում հրապարակայնորեն հրապարակել այդ ամենը, բայց մենք մասնավոր կերպով կզեկուցենք Չինաստանին, ինչպես արել ենք և շարունակենք անել», - ասել է Սալիվանը:

«Ընդդիմությունն Արևելյան Հայաստանի թուրքացման ծրագրին դիմադրող եզակի միջնաբերդերից է». Վահե Սարգսյան
6215:48
«Պարզվում է՝ 3 տարեկան երեխայի անձնագիրը փոխել հնարավոր չէ»․ Հովսեփ Կուբատյան
8114:42
«Արդեն 3-րդ անգամն է՝ կալանքից ազատվում է «Չաղ Ռուստամը»»․ լրագրողը՝ Արփինե Սարգսյանին (տեսանյութ)
8912:54
Հայտնի են զոհված ամուսինների և նրանց որդու անունները
13512:18
«Փաշինյանի ժողովրդավարության իրական երեսը». Անուշ Միրզոյան (տեսանյութ)
9811:48
«Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական ներկայացրած կլինեք». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
11111:24
«Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-ից 10 աստիճանով». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
9011:12
«Վայքի պարեկներն այնքան են բոլորին տուգանել, որ մարդ այլևս չի ուզում Վայք ոտք դնել»․ Նարինե Կիրակոսյան
11209:42