«Ադրբեջանական կողմում տեղի ունեցող շարժերի վերաբերյալ միմյանց հակասող տեղեկություններ են շրջանառվում». Տիգրան Աբրահամյան
![]() 2645 Երկուշաբթի, 14 մարտի, 2022 թ., 09:54 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Շփման գծի ադրբեջանական կողմում տեղի ունեցող շարժերի վերաբերյալ միմյանց հակասող տեղեկություններ են շրջանառվում։ Որքան ինձ է հայտնի, կան որոշ ուղղություններով փոքր, սակայն խիստ սահմանափակ տեղաշարժեր ու դա ինձ հիմք չի տալիս եզրահանգումներ անել, որ Ադրբեջանը լայնամասշտաբ գործողությունների նախապատրաստություն կամ վերախմբավորումներ է անում։ Այս պահին ես մասշտաբային գործողությունների հավանականությունը հատկապես Արցախի ուղղությամբ բարձր չեմ համարում, ինչը, բնականաբար, չի նշանակում, որ լոկալ գործողություններ կամ տարբեր բնույթի սադրանքներ Արցախի կամ Հայաստանի սահմանին հավանական չեն։ Ավելին, իրադարձությունները կարող են արագանալ և կարճ ժամանակ հետո նոր սցենարներ ուրվագծել, բայց այս պահին միանշանակ գնահատականներ հնչեցնելու հիմքեր չունեմ։ Հուսով եմ, որ գոնե Արցախի Պաշտպանության բանակը կարձագանքի դեռ երեկվանից շրջանառվող և Արցախի մեր հայրենակիցներին անհանգստացնող լուրերին»։ Աղբյուրը` Տիգրան Աբրահամյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
