#Bayer-ը ևս հեռանում է Ռուսաստանից և Բելառուսից

Bayer-ը դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանում և Բելառուսում՝ բացառությամբ առողջապահության և գյուղատնտեսության հիմնական ապրանքների մատակարարման, ասվում է դեղագործական կորպորացիայի պաշտոնական կայքում։
Կորպորացիան պարզաբանել է, որ խոսքը բոլոր ներդրումային նախագծերի, ինչպես նաև գովազդային և մարքեթինգային գործունեության կասեցման մասին է։
Նշվում է նաև, որ կորպորացիան ունի էթիկական պարտավորություններ յուրաքանչյուր երկրում, որտեղ այն գործում է: «Քաղաքացիներին հիմնական բժշկական և գյուղատնտեսական արտադրանքներից զրկելը, ինչպիսիք են քաղցկեղի կամ սրտանոթային հիվանդությունների համար նախատեսված դեղամիջոցները, հղի կանանց և երեխաների համար նախատեսված առողջապահական արտադրանքները և մշակաբույսերի սերմերը միայն կավելացնեն մարդկանց շարունակական կորուստները»,- հայտարարել է ընկերությունը:

«Ընդդիմությունն Արևելյան Հայաստանի թուրքացման ծրագրին դիմադրող եզակի միջնաբերդերից է». Վահե Սարգսյան
6215:48
«Պարզվում է՝ 3 տարեկան երեխայի անձնագիրը փոխել հնարավոր չէ»․ Հովսեփ Կուբատյան
8114:42
«Արդեն 3-րդ անգամն է՝ կալանքից ազատվում է «Չաղ Ռուստամը»»․ լրագրողը՝ Արփինե Սարգսյանին (տեսանյութ)
8912:54
Հայտնի են զոհված ամուսինների և նրանց որդու անունները
13512:18
«Փաշինյանի ժողովրդավարության իրական երեսը». Անուշ Միրզոյան (տեսանյութ)
9811:48
«Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական ներկայացրած կլինեք». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
11111:24
«Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-ից 10 աստիճանով». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
9011:12
«Վայքի պարեկներն այնքան են բոլորին տուգանել, որ մարդ այլևս չի ուզում Վայք ոտք դնել»․ Նարինե Կիրակոսյան
11209:42