Հաագայի միջազգային դատարանը Ռուսաստանից պահանջել է դադարեցնել Ուկրաինայի դեմ պատերազմը

Հաագայի միջազգային դատարանը որոշել է, որ Ռուսաստանը պետք է անհապաղ դադարեցնի ռազմական գործողությունները Ուկրաինայի տարածքում։ Դատարանը պահանջել է նաև Մոսկվայից և Կիևից՝ զերծ մնալ ցանկացած քայլից, որը կարող է սրել հակամարտությունը։
ՄԱԿ-ի դատարանը մարտի 7-ին սկսել էր Ուկրաինայի հայցի քննությունն ընդդեմ Ռուսաստանի։ Կիևը Մոսկվային մեղադրել է ցեղասպանության մասին միջազգային կոնվենցիան սխալ մեկնաբանելու մեջ։ Ըստ հայցվորի դիրքորոշման՝ կոնվենցիայի չարաշահումը ՌԴ իշխանությունների կողմից օգտագործվել է ուկրաինական տարածք ներխուժելու համար։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2014 թվականից մինչև Ուկրաինայի հետ պատերազմի սկիզբը ուկրաինական Դոնբասում տեղի ունեցող իրադարձությունները սահմանելու համար բազմիցս օգտագործել է ցեղասպանություն եզրույթը։ Կիևը դատարանին խնդրում է միջանկյալ միջոցներ ձեռնարկել հայցի վերաբերյալ և Ռուսաստանից պահանջել դադարեցնել ռազմական ներխուժումը։
Դատարանը ոչ մի ապացույց չի գտել, որ Ուկրաինան իր տարածքում ցեղասպանություն է իրականացնում։
Մեկնաբանելով ՄԱԿ-ի դատարանի որոշումը՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Կիևը լիակատար հաղթանակ է տարել Ռուսաստանի դեմ դատական գործում։

«Ընդդիմությունն Արևելյան Հայաստանի թուրքացման ծրագրին դիմադրող եզակի միջնաբերդերից է». Վահե Սարգսյան
6215:48
«Պարզվում է՝ 3 տարեկան երեխայի անձնագիրը փոխել հնարավոր չէ»․ Հովսեփ Կուբատյան
8114:42
«Արդեն 3-րդ անգամն է՝ կալանքից ազատվում է «Չաղ Ռուստամը»»․ լրագրողը՝ Արփինե Սարգսյանին (տեսանյութ)
8912:54
Հայտնի են զոհված ամուսինների և նրանց որդու անունները
13512:18
«Փաշինյանի ժողովրդավարության իրական երեսը». Անուշ Միրզոյան (տեսանյութ)
9811:48
«Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական ներկայացրած կլինեք». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
11111:24
«Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-ից 10 աստիճանով». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
9011:12
«Վայքի պարեկներն այնքան են բոլորին տուգանել, որ մարդ այլևս չի ուզում Վայք ոտք դնել»․ Նարինե Կիրակոսյան
11209:42