Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Նույնիսկ ամերիկյան նվազագույն գնահատմամբ՝ Ռուսաստանի կրած ծանր մարդկային կորուստները անսպասելի էին ՌԴ իշխանության համար»․ Ն․ Բադալյան

«Նույնիսկ ամերիկյան նվազագույն գնահատմամբ՝ Ռուսաստանի կրած ծանր մարդկային կորուստները անսպասելի էին ՌԴ իշխանության համար»․ Ն․ Բադալյան
409
Շաբաթ, 19 մարտի, 2022 թ., 03:06

Քաղաքագետ Նաիրի Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուկրաինայի պաշտպանության նախարարության տվյալով՝ Ռուսաստանի զորքերը Ուկրաինայի դեմ պատերազմի 23 օրում արդեն կորցրել են շուրջ 14 հազար սպանված զինվոր և 8 գեներալ:
Պենտագոնի տվյալները, որոնք հիմնվում են Ուկրաինայում կռվող ռուսական զինվորականների գաղտնալսումների, ոչնչացված ռուսական ռազմական տեխնիկայի հաշվարկման և դրանցով անձնակազմի կորուստների էքստրապոլյացայի և այլ, պենտագոնի կողմից կիրառվող սպեցիֆիկ մեթոդոլոգիաներով, որպես կոնսերվատիվ գնահատական (նվազագույն սահման) նշում են 7 հազար սպանված ռուսական զինվոր և 3 գեներալ թվերը:
Ամեն դեպքում, նույնիսկ ամերիկյան նվազագույն գնահատմամբ Ուկրաինայում Ռուսաստանի կրած ծանր մարդկային կորուստները խիստ անսպասելի էին Ռուսաստանի իշխանության համար և նրանք փորձում են եղանակներ մտածել, որ և կարողանան մարդուժի համալրում ապահովել Ուկրաինայում իրենց բանակի համար, և միևնույն ժամանակ այնպես անել, որ ռուս հասարակությունը շատ ծանր չտանի տասնյակ հազարավոր զոհերի մասին տեղեկությունները, որոնք, միևնույն է, ինչքան էլ թաքցվեն, նա ստանալու է:
Այդ տարբերակներից մեկի մասին շատ է խոսվել՝ Ռուսաստանը Սիրիայից Թուրքիայի ու Ադրբեջանի վրայով 16 հազար իսլամիստ տեռորիստ վարձկան է տեղափոխում Ուկրաինայում կռվելու:
Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսոր բանակի համալրման մեկ այլ տարբերակի մասին էլ գրել է պատերազմը սկսվելուց անմիջապես հետո Մոսկվայից Ամստերդամ տեղափոխված ու այնտեղ հրատարակվող The Moscow Times անգլիալեզու ռուսաստանյան թերթը:
Թերթի տեղեկությամբ, որը հրապարակեց ամերիկյան MSNBC հեռուստաալիքը, Ռուսաստանի իշխանությունները Ռուսաստանի քաղաքացիություն են առաջարկում Միջին Ասիայից այդ երկիր ժամանած անլեգալներին, եթե վերջիններս պայմանագիր ստորագրեն ռուսական բանակի կազմում Ուկրաինայի պատերազմին մասնակցելու համար:
Շուտ էի գրել,որ այս պատերազմը քաղաքակրթական է: Կամաց-կամաց Ռուսաստանը դրան փորձում է տալ նաև կրոնականի երանգ՝ քրիստոնեական Արևմուտքի ու հակաքրիստոնեական-իսլամամետ Ասիայի միջև, որի կենտրոնում փորձում է իրեն դնել ու այդ հողի վրա իրեն ֆունկցիոնալ արժեք տալ Չինաստանի աչքում, որ նրա համար լիարժեք գործընկեր դիտվի, այլ ոչ թե հումքային ռեսուրս ու սաթելիտ:
Հ.Գ. Ինչևէ, վերադառնալով Մոսկվայի տաջիկներին, ասում եմ հայերս հանուն ՌԴ քաղաքացիության՝ հիմա էլ տաջիկ, թուրքմեն ու ղրղըզ չգրվե՞ն…»։

Աղբյուրը`   Նաիրի Բադալյան