«Այս ինստիտուտները ակադեմիայի համակարգում գտնվում են խայտառակ կարգավիճակում»․ Դեմոյան

ՀՀ ԳԱԱ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռացիոնալիզատորական առաջարկ
Եթե նկատել եք, Երևանի կենտրոնում գտնվող ստեղծագործական միությունների գեղեցիկ ճարտարապետությամբ շենքերը վաղուց վերածվել են տարբեր գրասենյակների համար վարձակալությամբ տրվող տարածքների․ ավիատոմսերի վաճառք, ֆոտո, օֆիսներ և այլն, և այլն։
Ամեն անգամ երբ անցնում եմ Բաղրամյան փողոցի սկզբնամասում գտնվող Գրողների միության գեղեցկագույն շենքի կողքից, պատկերացնում եմ, որ այս շենքում կարող էր հանգրվանել հեղինակավոր Հայագիտության ինստիտուտը, որտեղ կարող էին տեղափոխվել Գիտությունների ակադեմիայի Պատմության, արևելագիտության, գրականության, արվեստի լեզվի ինստիտուտները, Հայկական հանրագիտարանի խմբագրությունը ու էլի մի քանի կառույցներ՝ համապատասխան դիզինֆեկցիայի և կառանտինից հետո, որպեսզի հայագիտությունը ոչնչացրած ու ապականած կաշառակերների մռութները չհայտնվեին նման հեղինակավոր կառույցում։ Այս ինստիտուտները ակադեմիայի համակարգում գտնվում են խայտառակ կարգավիճակում, դարն ապրած կահավորումից սկսած, սանհանգույցներից վերջացրած։
Դե, իսկ մեր գրողները, որպեսզի չզրկվեն օթևանից և կենտրոն տեղից, առաջարկում եմ նրանց տեղավորել Թատերական գործիչների միության շենքում․․․ Համակեցությունը կարևոր է․․․»։

Քիմիա և Ռուսաց լեզու առարկաների քննության թեստերն ու պատասխանները
26226.06.2026, 17:12
Հայոց լեզու և հայ գրականություն առարկայի քննության թեստերն ու պատասխանները
38823.06.2026, 16:00
Մաթեմատիկա առարկայի քննության թեստերն ու պատասխանները
45419.06.2026, 16:00
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալ՝ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից (լուսանկար)
48116.06.2026, 18:36
Անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն լեզուների քննության թեստերն ու պատասխանները
50116.06.2026, 15:24
ԵՊՀ-ն Արտասահմանյան գրականության ամբիոնը փակելու մասին հայտարարություն է տարածել
42115.06.2026, 20:00
«Դպրոցները պետք է դուրս լինեն քաղաքական գործընթացներից»․ Նաիրի Հոխիկյան
50014.06.2026, 00:24
Վերանայվել են ուսուցիչների հերթական ատեստավորման գործող կարգավորումները
62904.06.2026, 19:06