«Եվրոտեսիլ 2022» երգի միջազգային մրցույթի հայաստանյան տեսահոլովակի պրեմիերան

Տեղի է ունեցավ «Եվրոտեսիլ 2022» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինի «Snap» երգի տեսահոլովակի պրեմիերան:
Եվրոտեսիլի հաաստանյան պատվիրակը պատմում է, որ իր երգն ուղևորություն է դեպի իր ներաշխարհ, այն մի անձնական պատմություն է, որը բոլորին է ծանոթ. «Կարծում եմ, որ մենք բոլորս հայտնվել ենք մի կետում, որտեղ թվում է, թե էլ ելք չկա, և որ ամբողջ աշխարհը պարզապես գլխիվայր շուռ է եկել: Այդ պահին դու սկսում ես ամեն ինչ հարցականի տակ դնել, անգամ՝ ինքդ քեզ: Ինձ այդ հուսահատ իրավիճակը շատ ծանոթ է. արդյունքում հասկացա, որ ես ունակ եմ ձևավորելու իմ իրականությունը. դրա համար պարզապես պետք էր ինձ հայտնի ուղիներից դուրս գտնել ներքին խաղաղությունս: Կարևորն ինքդ քեզ սիրելն ու ընդունելն է, գիտակցումը, որ դու և միայն դու ես քեզ պետք:
«Snap»-ն ինձ համար ինքնաբուժություն էր, և ես հուսով եմ, այս երգը կօգնի նաև այն մարդկանց, ովքեր հիմա ծանր ապրումներ ունեն»։ «Snap» երգի հեղինակներն են կոմպոզիտորներ՝ Ռոզա Լինը, Լարզ Պրինչիպատոն, Քորթնի Հարելն, Էլի Քրիսթանլ, Թամար Մարտիրոսյան-Կապրելյանն: Տեքստը համահեղինակել են Ռոզա Լինը, Լարզ Պրինչիպատոն, Քորթնի Հարելը, Էլի Քրիսթալը, Թամար Մարտիրոսյան-Կապրելյանը, Ջերեմի Դուսուլետը:
Առաջին ալիքի երաժշտական պրոդյուսեր Անուշիկ Տեր-Ղուկասյանը նշում է, որ Հանրային հեռուստաընկերությունը Ռոզայից ստացել է երգի նախնական տարբերակը, որը շատ քիչ փոփոխությունների է ենթարկվել. «Կարծում եմ՝ այս պարագայում շահեկան է, որ երգի հեղինակը հենց արտիստն է, քանի որ հենց ինքը լավագույնս կարող է զգալ ու հանդիսատեսին փոխանցել ստեղծագործության էմոցիոնալ գունապնակը: Շատ ուրախ եմ, որ այս տարի Առաջին ալիքի թիմը համագործակցում է միջազգային խոշոր նախագծեր իրականացրած արտասահմանցի պրոդյուսերների հետ»:
«Snap» երգի պրոդյուսերներն են Ալեքս Սալիբյանը, Իթան Շնեյդերմանը, Լարզ Պրինչիպատո, Բեն Սամաման, Լիլիթ Նավասարդյանը (Հայաստան):
Միքս-մասթերինգի վրա աշխատել է Գրեմմիի մրցանակակիր Թոնի Մազերատտին, որը համագործակցել է Արետտա Ֆրանկլինի, Բեյոնսեի, Սիայի, Սելենա Գոմեսի, Շերի, Լեդի Գագայի և այլ աշխարհահռչակ արտիստների հետ»:
«Snap»-ը փխրուն, անկեղծ, ճիշտ կառուցված փոփ երգ է,- նշում է «Նվակ» կոլեկտիվի համահիմադիր Թամար Կապրիելյանը և հավելում,- հուսով ենք, որ Ռոզայի նման երիտասարդ արտիստի մասնակցությունը նման երգով ևս մեկ անգամ միջազգային լսարանի ուշադրությունը կհրավիրի տաղանադավոր երգիչների, երգահանների և պրոդյուսերների նոր սերնդի վրա»։
Հանրային հեռուստաընկերության որոշմամբ՝ տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Արամայիս Հայրապետյանը՝ նախապես ներկայացված կոնցեպտի հիման վրա:
«Երգը լսելուց հետո մտքումս անընդհատ պտտվում էր, որ պետք է հնարավորինս մատչելի ու ճշգրիտ կերպով փոխանցեմ արտիստի հույզերը: Ինձ համար կարևոր նախապայման էր՝ արտիստին երկրորդ պլանում չթողնելը: Նկարահանել ենք այնպես, որ գեղարվեստական և վիզուալ լուծումների միջոցով հեռուստադիտողը հնարավորություն ստանա ճանապարհորդություն կատարել դեպի մեկ այլ՝ արտասովոր իրականություն», - ասում է Արամայիս Հայրապետյանը:


Հայաստանում կիրականացվի «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառումը
43126.05.2026, 00:12
Ինչպես ջորիները որոշեցին Սուրբ Մամասի վանքի կառուցման տեղը Վայոց ձորում (լուսանկար)
58024.05.2026, 23:30
Եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (լուսանկար)
47324.05.2026, 22:36
Գագիկ Ծառուկյանը Քրիստոսի արձանի կողքին կառուցում է նաև Նոյյան տապանը
59924.05.2026, 17:42
«Որոշ կազմակերպչական հարցեր հնարավոր չեն դարձնում հուլիսին SOAD-ի համերգի կազմակերպումը». Ժաննա Անդրեասյան
34424.05.2026, 13:24
Ներկերի խառնուրդ՝ 181 միլիոն դոլարով. Ջեքսոն Փոլոքի կտավը վաճառվել է աստղաբաշխական գնով (տեսանյութ)
181021.05.2026, 23:30
Հռոմի մետրոյի ստորգետնյա կայարանները դարձել են հնագիտական ցուցասրահներ (լուսանկար)
87118.05.2026, 00:42
Արամ Ա Վեհափառը Վատիկանում է
80417.05.2026, 23:48