#Amcor-ը կկրճատի իր գործունեությունը Ռուսաստանում

Սննդամթերքի և անձնական հիգիենայի ապրանքների փաթեթավորումներ արտադրող միջազգային Amcor ընկերությունը որոշել է կրճատել իր գործունեությունը Ռուսաստանում, մասնավորապես՝ դադարեցնել ներդրումները Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով
Գործադիր տնօրեն Ռոն Դելիայի խոսքով, Amcor-ը Ռուսաստանում բիզնես է անում ավելի քան 20 տարի: Ռուսաստանի Դաշնությունում գործում են ընկերության երեք ձեռնարկություններ, որոնք արտադրում են ընկերության ընդհանուր վաճառքի 2-3%-ը։
«Ներկայիս հանգամանքները մանրակրկիտ դիտարկելուց հետո մենք կնվազեցնենք մեր գործունեությունը այնտեղ (Ռուսաստանում)՝ դադարեցնելով նոր նախագծերն ու ներդրումները, հնարավորինս շուտ դադարեցնելով արտահանումը երկրից»,- ասվում է Amcor-ի ղեկավարի հայտարարության մեջ։
Հաղորդվում է, որ ընկերությունը կշարունակի ուսումնասիրել բիզնեսով զբաղվելու բոլոր տարբերակները՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը։

Եվրոպայում մի քանի ինքնաթիռներում ռումբի տեղադրման մասին ահազանգեր են ստացվել
9616:36
«Ցանկացած քաղաքական գործընթացի ամենամեծ ռիսկը կեղծ մեկնարկն է». Արա Պողոսյան
4916:24
Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվեց
6615:42
Դատարանը վերացրեց Լիդյա Մանթաշյանի նկատմամբ կիրառված ժամային սահմանափակումները
7815:36
Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6315:24
«Բեռնատարը ՀՀ հաշվառում չունի»․ Դավիթ Խուդաթյան
8215:06
ԱԺ-ում Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում
6814:54
«Պետք չի լինել մի տեղ, որտեղ ո՛չ դու ցանկություն ունես, ո՛չ էլ մյուսները». Արարատ Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին (տեսանյութ)
8313:48