Աշխատանքի միջազգային կազմակերպությունը դադարեցրել է Ռուսաստանի հետ համագործակցությունը

Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) դադարեցրել է Ռուսաստանի հետ տեխնիկական համագործակցությունը՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ: Համապատասխան բանաձևին աջակցել են 52 ընտրողներից 42-ը, ասվում է ԱՄԿ-ի կայքում տեղադրված փաստաթղթից։
Բանաձևի համաձայն՝ ԱՄԿ-ն ժամանակավորապես կդադարեցնի «տեխնիկական համագործակցությունը կամ օգնությունը Ռուսաստանի կազմակերպությանը, բացառությամբ հումանիտար օգնության, մինչև հրադադարի համաձայնեցումը և խաղաղ կարգավորումը կյանքի կոչելը»։ Ռուսաստանի անկախ արհմիությունների ֆեդերացիայի (FNPR) փոխղեկավար Ալեքսանդր Շերշուկովը ՏԱՍՍ-ին ասել է, որ ԱՄԿ-ի նման որոշումը չի ազդի Ռուսաստանում աշխատողների իրավունքների վրա։ «Դուք պետք է հասկանաք, որ ԱՄԿ-ի այն կոնվենցիաները, որոնք վավերացրել է Ռուսաստանի Դաշնությունը, նրանք չեն դադարեցնում իրենց աշխատանքը, և մեր երկրում աշխատողների իրավունքներն այս տեսանկյունից պաշտպանված կլինեն նաև կոնվենցիաներով»,- ասել է Շերշուկովը:
Նա նաև ասել է, որ համագործակցության դադարեցման պատճառով ԱՄԿ-ի և Ռուսաստանի միջև 2021-2024 թվականների համագործակցության ծրագիրը, որը ստորագրվել է 2020 թվականին, կարող է փոխվել։ Շերշուկովը հույս է հայտնել, որ ապագայում ԱՄԿ-ի հետ գործընկերությունը կվերականգնվի։

«Պարզվում է՝ 3 տարեկան երեխայի անձնագիրը փոխել հնարավոր չէ»․ Հովսեփ Կուբատյան
5914:42
«Արդեն 3-րդ անգամն է՝ կալանքից ազատվում է «Չաղ Ռուստամը»»․ լրագրողը՝ Արփինե Սարգսյանին (տեսանյութ)
8112:54
Հայտնի են զոհված ամուսինների և նրանց որդու անունները
12412:18
«Փաշինյանի ժողովրդավարության իրական երեսը». Անուշ Միրզոյան (տեսանյութ)
9111:48
«Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական ներկայացրած կլինեք». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
10811:24
«Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-ից 10 աստիճանով». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
8811:12
«Վայքի պարեկներն այնքան են բոլորին տուգանել, որ մարդ այլևս չի ուզում Վայք ոտք դնել»․ Նարինե Կիրակոսյան
10909:42
Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և իր էլիտար հաճույքները. «Հրապարակ»
11109:24