«Օրակարգում են արցախյան հակամարտության նոր դրսևորումները». Էդմոն Մարուքյան
![]() 313 Հինգշաբթի, 24 մարտի, 2022 թ., 13:06 ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի գրառումը․ «Այսօր Բրյուսելում անցկացվում է ԵՄ անդամ պետությունների առաջնորդների, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ պետությունների առաջնորդների գագաթնաժողովը, որին մասնակցում է նաև Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը։ Այս միջոցառմանը զուգահեռ՝ Բրյուսելում հավաքվել են Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինքի («ALDE») քաղաքական ուժերի ղեկավարները, որտեղ ներկա եմ նաև ես։ Բնականաբար, բոլորի մտահոգությունն ու առաջնային քննարկման առարկան ռուս-ուկրաինական պատերազմն է, իսկ մեր պարագայում, բացի նշված ընթացող պատերազմից, օրակարգում են արցախյան հակամարտության նոր դրսևորումները. Ադրբեջանի կողմից գազային տեռորի միջոցով Արցախում էթնիկ զտումների քաղաքականության շարունակությունը, ինչի ուղիղ հետևանքն է Արցախում արդեն մի քանի օր շարունակվող հումանիտար աղետը, Ադրբեջանի իշխանությունների թշնամական գործողություններն ընդդեմ Արցախի խաղաղ բնակչության, հայ ռազմագերիների վերադարձի հարցը, և այս ամենը մեկ անգամ ևս միջազգային հանրությանն ապացուցում է այն իրողությունը, որ Ադրբեջանը երբեք չի հարգի և առավել ևս չի ապահովի Արցախի ժողովրդի իրավունքները։ Նշված հանգամանքները քննարկելու նպատակով՝ մի շարք հանդիպումներ եմ ունենալու ինչպես Եվրոխորհրդարանի «Renew Europe» խմբի առաջնորդների, այնպես էլ «ALDE» դաշինքի ԵՄ երկրների կուսակցությունների առաջնորդների և կարծիք ձևավորող այլ ինստիտուտների և ուժերի ներկայացուցիչների հետ»։ Աղբյուրը` Էդմոն Մարուքյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
261Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
281Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
286Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
197Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
257Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
238Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
225Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
276Երեկ, 09:52
