Շվեյցարիան հայտարարել է Ռուսաստանում «միլիոնավոր ֆրանկի» ժամացույցների բռնագրավման մասին

ԱԴԾ-ի աշխատակիցները խուզարկություններ են կատարել շվեյցարական Audemars Piguet շքեղ ժամացույցներ արտադրող ընկերության ռուսական գրասենյակում և առգրավել են մի քանի միլիոն ֆրանկի ապրանքներ, հաղորդում է NZZ am Sonntag թերթը՝ վկայակոչելով Շվեյցարիայի ԱԳՆ-ի հուշագիրը՝ ուղղված երկրի արտաքին քաղաքականության խորհրդարանական հանձնաժողովի անդամներին: Այս տեղեկությունը հաստատել են նաև երեք այլ աղբյուրներ։
Audemars Piguet-ի ժամացույցների բռնագրավման մասին հայտարարել է Շվեյցարիայի խորհրդարանի արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամներից մեկը՝ Die Weltwoche ամսագրի հրատարակիչ Ռոջեր Քեփելը։ Ըստ նրա, առգրավումը տեղի է ունեցել մարտի 22-ին։
Ռուսական իշխանությունները բացատրել են իրենց գործողությունները՝ որպես մաքսային կանոնների խախտում, ասվում է Շվեյցարիայի ԱԳՆ-ի նոտայում, մինչդեռ գերատեսչությունը կարծում է, որ դա, «ամենայն հավանականությամբ, կամայական ռեպրեսիվ միջոց է՝ ի պատասխան պատժամիջոցների», նշում է NZZ am Sonntag-ը։
Աղբյուրը նշում է, որ Audemars Piguet-ի շուրջ իրադարձությունները տեղի են ունեցել Շվեյցարիայի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելուց մի քանի օր անց, ներառյալ ավտոմեքենաների և շքեղության ապրանքների արտահանման արգելքը։
Audemars Piguet-ը շվեյցարական ձեռագործ շքեղ ժամացույցների արտադրող է: Ընկերության կենտրոնակայանը գտնվում է Ժնևում, որտեղ աշխատում է 50 մարդ։ Audemars Piguet-ը երկու խանութ ունի Մոսկվայում, ընկերության կայքում նշվում է, որ դրանք ժամանակավորապես փակ են։

«Պարզվում է՝ 3 տարեկան երեխայի անձնագիրը փոխել հնարավոր չէ»․ Հովսեփ Կուբատյան
5914:42
«Արդեն 3-րդ անգամն է՝ կալանքից ազատվում է «Չաղ Ռուստամը»»․ լրագրողը՝ Արփինե Սարգսյանին (տեսանյութ)
8112:54
Հայտնի են զոհված ամուսինների և նրանց որդու անունները
12412:18
«Փաշինյանի ժողովրդավարության իրական երեսը». Անուշ Միրզոյան (տեսանյութ)
9111:48
«Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական ներկայացրած կլինեք». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
10811:24
«Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-ից 10 աստիճանով». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
8811:12
«Վայքի պարեկներն այնքան են բոլորին տուգանել, որ մարդ այլևս չի ուզում Վայք ոտք դնել»․ Նարինե Կիրակոսյան
10909:42
Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և իր էլիտար հաճույքները. «Հրապարակ»
11109:24