Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

ՌԴ ՊՆ-ը հայտնում է, որ Ադրբեջանի ստորաբաժանումները դուրս են եկել Փառուխ գյուղից

ՌԴ ՊՆ-ը հայտնում է, որ Ադրբեջանի ստորաբաժանումները դուրս են եկել Փառուխ գյուղից
2314
Կիրակի, 27 մարտի, 2022 թ., 20:54

Ադրբեջանական կողմն իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերում Փառուխ բնակավայրի տարածքից։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

«Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է իր առաջադրանքների իրականացումը Լեռնային Ղարաբաղի տարածքում: Քսանյոթ դիտակետերում ռուս խաղաղապահներն իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն են իրականացնում:

Ասկերանի շրջանում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման երկու դեպք է գրանցվել. փոխհրաձգության արդյունքում յուրաքանչյուր կողմից վիրավորվել է երկու հոգի։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, համագործակցելով հակամարտող կողմերի ներկայացուցիչների հետ, կայունացրել է իրավիճակը։ Բանակցությունների արդյունքների հիման վրա ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը ՖՈՒՐՈՒԽ (Փառուխ - խմբ.) բնակավայրի տարածքից»,- գրում է ՌԴ ՊՆ-ն։