«Ինձ հետ մնա». Վահագ Ռաշը նոր երգ է ներկայացրել
![]() 892 Երկուշաբթի, 28 մարտի, 2022 թ., 23:36 Երաժիշտ Վահագ Ռաշը կրկին հանդես է եկել նորությամբ՝ ներկայացնելով «Ինձ հետ մնա» երգը։ Վահագը նշում է, որ երգի սկզբնական աշխատանքներն արվել են մոտ 6-7 տարի առաջ։ Խոսքերի հեղինակը Տաթև Ոսկանյանն է։ «Անկեղծ չեմ կարող հիշել երաժշտությունն էր առաջինը ստեղծվել, թե բառերի մի հատվածը։ Երգի փոքր կտորը տարիներ հետո գտա իմ արխիվից, մոտ մեկ տարի առաջ էր, ուղարկեցի Տաթևին և երկուսս էլ հասկացանք, որ երգը պետք է կյանքի կոչել։ Սկսեցինք աշխատել թե՛ երաժշտության, թե՛ բառերի վրա։ Վերջնական տեսքը ստանալուց հետո հանձնեցի Կարեն Արզումանյանին գործիքավորման համար։ Գործիքավորման ավարտից հետո Սերգեյ Գասպարյանը կատարեց ձայնագրությունը, ավելացրեցինք կենդանի թավջութակի նվագակցություն, որը նվագեց Սիփանը և ստացանք երգի այս տարբերակը։ Բավական երկար լսելուց հետո հասկացա, որ երգը տեսահոլովակով է պետք ներկայացնել, դիմեցի Մարիամ Գրիգորյանին, ում հետ միասին որոշեցինք թե ինչ ոճի մեջ ենք անելու հոլովակը»,-նշել է Վահագը։ |

«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
401Երեկ, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
53624.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
36724.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
34824.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
40123.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
55721.02.2026, 00:42
ՖԱՀՖ-ը դատապարտում է ՀԱԵ դեմ ՀՀ իշխանությունների սանձազերծած արշավը
95416.02.2026, 22:24
«Պահեցողությունը լինում է երեք տեսակի՝ սովորական պահք, սրբապահք և ծոմ». Տեր Վահրամ ավագ քահանա Մելիքյան
85316.02.2026, 09:06
