ԱՄՆ-ը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում

ԱՄՆ-ը ծրագրում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթ, որը պետք է հարվածի պաշտպանական մատակարարումների շղթային։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Ուոլլի Ադեյեմոն, նրա ելույթը հրապարակվել է ֆինանսների նախարարության կայքում։
Նրա խոսքով՝ «միջոցառումներ են դիտարկվում լրացուցիչ հատվածների դեմ, որոնք վճռորոշ նշանակություն ունեն» Ռուսաստանի Դաշնության՝ «իր ռազմական մեքենան» կառավարելու կարողության համար, որին հասանելիության կորուստը, ի վերջո, կսահմանափակի Ռուսաստանի հնարավորությունները»:
Բացի այդ, Նահանգները նախատեսում են միջոցներ ձեռնարկել մատակարարման կարևորագույն շղթաները խաթարելու համար՝ ի լրումն այն ոլորտների ընկերությունների դեմ պատժամիջոցների, որոնք նպաստում են Ռուսաստանի «չարամիտ գործունեությանը», ասվում է Ադեյեմոյի հայտարարության մեջ: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը նախատեսում է այդ գործողություններն իրականացնել «30-ից ավելի գործընկերների ու դաշնակիցների հետ միասին»։

«Պարզվում է՝ 3 տարեկան երեխայի անձնագիրը փոխել հնարավոր չէ»․ Հովսեփ Կուբատյան
5914:42
«Արդեն 3-րդ անգամն է՝ կալանքից ազատվում է «Չաղ Ռուստամը»»․ լրագրողը՝ Արփինե Սարգսյանին (տեսանյութ)
8112:54
Հայտնի են զոհված ամուսինների և նրանց որդու անունները
12412:18
«Փաշինյանի ժողովրդավարության իրական երեսը». Անուշ Միրզոյան (տեսանյութ)
9111:48
«Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական ներկայացրած կլինեք». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
10811:24
«Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-ից 10 աստիճանով». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
8811:12
«Վայքի պարեկներն այնքան են բոլորին տուգանել, որ մարդ այլևս չի ուզում Վայք ոտք դնել»․ Նարինե Կիրակոսյան
10909:42
Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և իր էլիտար հաճույքները. «Հրապարակ»
11109:24