Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Ավանի թաղապետի տեղակալ Ներսես Պողոսյանի տանը հայտնաբերվել է քիչ չափաբաժնով հաշիշ

Ավանի թաղապետի տեղակալ Ներսես Պողոսյանի տանը հայտնաբերվել է քիչ չափաբաժնով հաշիշ
431
Չորեքշաբթի, 30 մարտի, 2022 թ., 19:54

Aravot.am-ի տեղեկություններով՝ Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանի մոտ հայտնաբերված կաթուցիչում (պիպետկա) հայտնաբերվել է զրո չափաբաժնով թմրալկալոիդ, սակայն նրա տանն իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է քիչ չափաբաժնով հաշիշ:

Աղբյուրը փորձել է Ներսես Պողոսյանից պարզաբանում ստանալ, սակայն նա չի ցանկացել, որ իր մեկնաբանությունները հրապարակվեն:

Նրա պաշտպան Յուրա Ավայանը հայտնել է, որ փորձագիտական եզրակացությանը դեռ ծանոթ չեն, չի կարող մեկնաբանել, սակայն վստահեցրել է, որ իր պաշտպանյալի՝ թմրամիջոց օգտագործելու վերաբերյալ որեւէ փաստ չկա: