Էդուարդ Բաղդասարյանի և Օհան Դուրյանի 100-ամյա հոբելյաններին նվիրված համերգով ամփոփվեց Հայ կոմպոզիտորական արվեստի 13-րդ փառատոնը
![]() 291 Ուրբաթ, 01 ապրիլի, 2022 թ., 01:18 Ամփոփվեց Հայ կոմպոզիտորական արվեստի 13-րդ փառատոնը։ Փակման համերգը նվիրված էր Էդուարդ Բաղդասարյանի և Օհան Դուրյանի 100-ամյա հոբելյաններին։ Երեկոյի ընթացքում հնչեցին Էդուարդ Բաղդասարյանի Դաշնամուրի կոնցերտի 1-ին մասը, Ռապսոդիան ջութակի և նվագախմբի համար, Նոկտյուրնը ջութակի և նվագախմբի համար, հատվածներ Օհան Դուրյանի «Կոմիտասական» սյուիտներից, ինչպես նաև Նուբար Ասլանյանի «Մուսալեռցիներ» ստեղծագործությունը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցան դաշնակահար Արմինե Գրիգորյանը, ջութակահար Կարեն Շահգալդյանը։ Համերգը ղեկավարում էր դիրիժոր Վահագն Պապյանը։ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ։ Փառատոնի անցկացմանն աջակցում էր ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Փառատոնի առաքելությունն է պահպանել ու տարածել հայ դասական և արդի կոմպոզիտորական դպրոցի ավանդٳյթները։ Այս տարի փառատոնային երեք սիմֆոնիկ համերգների ընթացքում հնչել է 9 կոմպոզիտորի 11 ստեղծագործություն։ ![]() ![]() ![]() |

«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
401Երեկ, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
53624.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
36724.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
34824.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
40123.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
55721.02.2026, 00:42
ՖԱՀՖ-ը դատապարտում է ՀԱԵ դեմ ՀՀ իշխանությունների սանձազերծած արշավը
95416.02.2026, 22:24
«Պահեցողությունը լինում է երեք տեսակի՝ սովորական պահք, սրբապահք և ծոմ». Տեր Վահրամ ավագ քահանա Մելիքյան
85316.02.2026, 09:06



