Ժերար Դեպարդյեն դատապարտել է Ռուսաստանին. Կրեմլն արձագանքել է

Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն լիովին չի հասկանում, թե ինչ է կատարվում Ուկրաինայում, քանի որ նա խորասուզված չէ քաղաքական օրակարգի մեջ, և ռուսական կողմը, անհրաժեշտության դեպքում, պատրաստ է նրան բացատրել իրերի վիճակը, ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Նա չի հասկանում, թե ինչ է տեղի ունեցել Ուկրաինայում 2014 թվականին, չի հասկանում, թե ինչ են Մինսկի համաձայնագրերը, նա չի հասկանում, թե ինչ են Դոնեցկն ու Լուգանսկը, նա հազիվ թե հասկանում է, թե ինչ է խաղաղ բնակչության ռմբակոծությունը, նա հազիվ թե գիտի ազգայնական տարրերի մասին, եթե անհրաժեշտ լինի, մենք պատրաստ կլինենք նրան ասել այս ամենը և բացատրել, որպեսզի նա ավելի լավ հասկանա»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
Նկատենք, որ ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն, ով նախկինում հայտարարել էր Վլադիմիր Պուտինի հանդեպ իր հիացմունքի մասին, իսկ 2013-ին ՌԴ քաղաքացիություն էր ստացել, այժմ կտրուկ դատապարտում է ՌԴ նախագահին։
Դեպարդյեն Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա անվանել է Պուտինի «խելագար և անընդունելի ավելորդություն»: Միաժամանակ նա ընդգծել է, որ ռուս ժողովուրդը պատասխանատվություն չի կրում իր ղեկավարների անընդունելի գործողությունների համար։ Դեպարդյեն նաև ասել է, որ ապրիլի սկզբին Փարիզում կայանալիք երեք համերգների տոմսերի վաճառքից ստացված ողջ հասույթը կտրամադրի պատերազմից տուժած ուկրաինացիներին աջակցելու համար։

Իրանի փոխնախագահը Կապույտ մզկիթում հանդիպել է Լորիս Ճգնավորյանին
280Երեկ, 00:30
«Քրեակատարողական հիմնարկներում կարգալույծ անձանց «սպասավորության» վտանգները». Սամվել դպիր Գրիգորյան
26009.11.2026, 22:54
Երևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել
26709.11.2026, 22:48
«Անգլիական այգին Երևանի պատմությունն է, ոչ թե օրվա իշխանության քաղաքական ինքնագովազդի հարթակը»․ Սարգիս Տեր-Եսայան
51907.11.2026, 16:12
12 պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (լուսանկար)
50207.11.2026, 00:12
«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
83601.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
82301.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
83001.11.2026, 21:12