Շաբաթ, 07 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

Ռուս կնոջը Chanel-ի պայուսակ չեն վաճառել. Մոսկվան հիշեցրել է, որ Կոկո Շանելը նացիզմի գործակալ էր

Ռուս կնոջը Chanel-ի պայուսակ չեն վաճառել. Մոսկվան հիշեցրել է, որ Կոկո Շանելը նացիզմի գործակալ էր
990
Ուրբաթ, 01 ապրիլի, 2022 թ., 16:24

Ռուս Լիզա Լիտվինն, ով հանգստանում էր ԱՄԷ-ում, ենթարկվել է քաղաքացիության խտրականության. Դուբայի առևտրի կենտրոններից մեկում նրան մերժել են Chanel-ից պայուսակ վաճառել, քանի դեռ նա չի ստորագրել փաստաթուղթը, որում նշված է, որ ապրանքը չի տանի Ռուսաստան և չի կրել այն այդ երկրում, գրում է RIA-ն։

Կինը պատմությունը որակել է որպես խտրականության դրսևորում։ Նա լուսանկարել է փաստաթուղթը, որն իրեն խնդրել են ստորագրել և տեղադրել այն իր սոցիալական ցանցում, իսկ պայուսակը չի գնել: Նրա խոսքով՝ դա տեղի է ունենում միայն Chanel-ում, քանի որ բրիտանական Jimmy Choo ապրանքանիշի խանութում «ամեն ինչ լավ էր»:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է միջադեպը՝ հիշելով Կոկո Շանելի կապը Երրորդ Ռեյխի նացիստների հետ։

«Տարօրինակ է, չէ՞, ի՞նչ կապ ունի Ռուսաստանի հակաֆաշիստական ​​գործողությունը ֆրանսիական նորաձևության տան հետ: Շատ ուղիղ կապ: Մենք հենց նոր բացեցինք մի պահարան, որտեղից դուրս թափվեցին դեռևս չփտած 80-ամյա կմախքներ»,- հավելել է Զախարովան՝ հիշեցնելով, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Կոկո Շանելը եղել է «Երրորդ Ռեյխի համագործակիցն ու գործակալը»։

«Լայնորեն հայտնի է նրա կապի մասին Ֆրանսիայի օկուպացիոն կառավարության աշխատակիցների հետ։ Նրա սիրելի ընկերը բարոն Հանս Գյունթեր ֆոն Դինքլաջն էր՝ գերմանական առաքելության կցորդը և Փարիզում նացիստական ​​քարոզչության պատասխանատուն»,- գրել է Զախարովան։

Նրա խոսքով՝ Կոկո Շանելը «այնքան կարեկից էր Փարիզի գերմանացի վարպետների հանդեպ», որ մասնակցել է Ռայխի և Բրիտանիայի միջև գաղտնի բանակցություններ կազմակերպելու փորձերին։ «Պետք է ասեմ, որ գերմանացիները գնահատում էին Կոկոյին և թույլ էին տալիս նրան ապրել շքեղ Ritz հյուրանոցում, մինչդեռ սովորական փարիզցիները հազիվ էին ծայրը ծայրին հասցնում գերմանական օկուպացիայի և իրենց տնտեսության շահագործման ներքո»,- ավելացրել է Զախարովան:

«Մենք շատ համբերատար և ներողամիտ երկիր ենք։ Մենք բոլորին ներել ենք ամեն ինչ՝ շրջելով էջը և ճանապարհ տալով ապագային։ Բայց եթե այս ճանապարհը օղակաձև դառնա, մենք կկոտրենք այս արատավոր շրջանը։ Իսկ այ «Շանելի տունը» կարող է կատարել դարձ ի շրջանս յուր և աջակցել նացիզմին՝ որպես դրա ստեղծող, բայց հիմա բոլորը կիմանան դրա մասին»,- ընդգծել է Զախարովան։