Եվրոպան ցնցված է Կիևի մերձակայքում տեղի ունեցած ջարդերի մասին լուրերից

Եվրոպան ցնցված է Կիևի արվարձաններում խաղաղ բնակիչների ջարդերի մասին վկայող կադրերից, հայտնում է Deutsche Welle-ն։
«Ցնցված եմ անասելի սարսափների մասին հաղորդագրություններից, որոնք գալիս են այն տարածքներից, որտեղից հեռանում է Ռուսաստանը: Շտապ անհրաժեշտ է անկախ հետաքննություն»,- կիրակի օրը՝ ապրիլի 3-ին, Twitter-ում գրել է Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ վստահություն հայտնելով, որ այդ հանցագործությունների մեղավորները կպատժվեն:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասն էլ կոչ է արել հետաքննել Ուկրաինայի խաղաղ բնակչության դեմ ուղղված գործողությունները՝ որպես ռազմական հանցագործություններ։ Նրա խոսքով, Մեծ Բրիտանիան կաջակցի Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) համապատասխան որոշմանը։ «Ռուսական զորքերի հարկադիր դուրսբերումից հետո ավելի ու ավելի շատ են վկայությունները սարսափելի հանցագործությունների մասին այնպիսի բնակավայրերում, ինչպիսիք են Իրպենը և Բուչան», - ասել է Թրուսը:
ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը ցնցված է Ուկրաինայում ռուս զինվորականների կատարած հանցագործությունների մասին լուրերից։ «Շնորհավորում եմ Ուկրաինային Կիևի շրջանի մեծ մասի ազատագրման կապակցությամբ: Ռուսական զորքերի վայրագությունների մասին լուրերը ցնցող են»,- կիրակի օրը նա գրել է Twitter-ում: Նա նշել է, որ Եվրոմիությունն օգնում է Ուկրաինային ռազմական հանցագործությունների փաստագրման հարցում, քանի որ բոլոր նման դեպքերը պետք է դիտարկվեն, մասնավորապես, Արդարադատության միջազգային դատարանի կողմից։

Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին, կոնտեյներն ընկել է
6500:30
Բանակցություններին զուգահեռ Ուկրաինան զանգվածային հարձակումներ է իրագործել Ռուսաստանի խորքում
93Երեկ, 22:48
Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել
224Երեկ, 20:25
Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանցի տրակտորիստը պայթել է ականի վրա
157Երեկ, 19:00
Իռլանդիայում Բայդենի և նրա ընտանիքի անդամների վրա կաթի տուփեր են նետել (տեսանյութ)
253Երեկ, 17:13
Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
127Երեկ, 15:30
Օկուպացված Արցախում տրակտոր է պայթել ականի վրա
107Երեկ, 15:24
Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում կինը հանկարծամահ է եղել
116Երեկ, 14:54