Շաբաթ, 13 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Մարիուպոլում շատ բարդ իրավիճակ է». Զելենսկի

«Մարիուպոլում շատ բարդ իրավիճակ է». Զելենսկի
1388
Երկուշաբթի, 04 ապրիլի, 2022 թ., 19:42

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բուչա կատարած այցի ժամանակ խոստովանել է, որ Ուկրաինայում այժմ ամենադժվար իրավիճակներից մեկը Մարիուպոլի հարցն է, գրում է «Ուկրաինսկա պրավդան»։

Հարցին, թե որո՞նք են Մարիուպոլը փրկելու իրատեսական սցենարները, դիտարկվու՞մ է արդյոք շրջափակման տարբերակը, ուկրաինական պետության ղեկավարը պատասխանել է. «Մարիուպոլում ամենադժվար իրավիճակներից մեկն է։ Ես վախենում եմ, որ ես իրավունք չունեմ ձեզ պատմելու բոլոր սցենարների մասին։ Մենք աջակցում ենք տղաներին, նրանց համար շատ դժվար է։ Ես ամենօրյա կապի մեջ եմ գերագույն գլխավոր հրամանատարի հետ։ Խոսքը կոնկրետ այս առաքելության մեջ Թուրքիայի հետ միջնորդության մասին է։ Այնտեղ հեշտ չէ։ Կարծում եմ, որ առաջիկա օրերին, կամ միգուցե մոտակա ժամերին մենք կունենանք ձեր շատ բարդ հարցի պատասխանը։ Ամեն ինչ կախված է, գիտեք, ցավոք, ումից»։