ՆԱՏՕ-ն կանխատեսում է Ռուսաստանի մեծ հարձակում Դոնբասում

ՆԱՏՕ-ն մոտ ապագայում մեծ ճակատամարտ է ակնկալում Դոնբասի համար: Այս մասին հինգշաբթի՝ ապրիլի 7-ին, Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման արդյունքներով հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, փոխանցում է Deutsche Welle-ն։
Սթոլթենբերգը վստահ է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի հյուսիսային շրջաններից զորքերի դուրսբերումը նահանջ չէ, այլ ուժերի վերախմբավորում՝ հետագա տեղափոխմամբ դեպի արևելք։ «Մենք ակնկալում ենք մեծ ճակատամարտ Դոնբասում, ռուսական մեծ հարձակում։ Եվ դա է պատճառը, որ ՆԱՏՕ-ի երկրներն այսօր մատնանշեցին Ուկրաինային մեծ աջակցություն ցուցաբերելու հրատապությունը»,- նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Նրա խոսքով՝ պատերազմն ավարտելու ամենահեշտ ճանապարհը կլինի այն, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշի զորքերը դուրս բերել Ուկրաինայից և լրջորեն մասնակցի բանակցություններին։ «Բայց մենք պետք է իրատես լինենք: Մենք նշաններ չենք տեսնում, որ նախագահ Պուտինը փոխել է Ուկրաինայի նկատմամբ վերահսկողության իր առաջնային նպատակը»,- հավելել է Սթոլթենբերգը։

«Պարզվում է՝ 3 տարեկան երեխայի անձնագիրը փոխել հնարավոր չէ»․ Հովսեփ Կուբատյան
1614:42
«Արդեն 3-րդ անգամն է՝ կալանքից ազատվում է «Չաղ Ռուստամը»»․ լրագրողը՝ Արփինե Սարգսյանին (տեսանյութ)
7112:54
Հայտնի են զոհված ամուսինների և նրանց որդու անունները
11312:18
«Փաշինյանի ժողովրդավարության իրական երեսը». Անուշ Միրզոյան (տեսանյութ)
8411:48
«Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական ներկայացրած կլինեք». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
10211:24
«Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-ից 10 աստիճանով». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
8511:12
«Վայքի պարեկներն այնքան են բոլորին տուգանել, որ մարդ այլևս չի ուզում Վայք ոտք դնել»․ Նարինե Կիրակոսյան
10709:42
Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և իր էլիտար հաճույքները. «Հրապարակ»
10909:24